ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ արդյոք վերամիավորել մասնատված Կիպրոսը 2016-ի մայիսին

© todayszaman.com

1974 թվականին մասնատված միջերկրածովյան կղզու՝ Կիպրոսի շուրջ ծավալված բանակցությունները ներկայումս ավելի քան երբևէ շատերի մոտ հակամարտության վերջնական կարգավորման և վերամիավորման հույս են արթնացնում: Հակամարտության սկզբից ի վեր խաղաղություն հաստատելու նման բարձր մակարդակի բանակցությունները երբեք չեն անցկացվել: Նիկոս Անաստասիադիսը և Մուստաֆա Աքընջըն՝ երկու քաղաքական գործիչները, ովքեր այժմ գլխավորում են կղզու հունական և թուրքական համայնքները, նպատակամղված առաջ են շարժվում՝ վերջ դնելու էթնիկ տարաձայնություններին:  

Սակայն հատկաշականն այն է, որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, կողմերը համաձայնել են մինչև մարտ հասնել վերջնական համաձայնագրի, որը կդրվի հանրաքվեի այս տարվա մայիսին: Ինչպես նախկին հանրաքվեի դեպքում, այս անգամ նույնպես կողմերից պահանջվում է համաձայության գալ հազարավոր էջերից բաղկացած փաստաթղթի շուրջ: Իսկ բանակցությունների սեղանին է դրված 2014 թվականի փետրվարի 11-ի համատեղ հռչակագիրը: 

Համատեղ կոմյունիկեում հստակ սահմանվում է, որ համաձայնության գալու դեպքում պետությունն ունենալու է Դաշնային կառավարման համակարգ: Իսկ դաշնային կառավարության օրենսդրական լիազորությունները բաժանվելու են երկու մարմինների՝ Վերին խորհրդարանի (Սենատ) և Ներկայացուցիչների պալատի միջև:

Սենատը կազմված կլինի 40 անդամից (20-ը հունական Կիպրոսից, 20-ը՝ թուրքական): Ընտրությունները տեղի կունենան համայնքային սկզբունքով՝  քաղաքական հավասարություն ապահովելու նպատակով:  

Իսկ Ներկայացուցիչների պալատը կազմված կլինի 48 անդամներից, որոնցից 75 տոկոսը կկազմեն հունական Կիպրոսի ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ 36 անդամ կլինի Կիպրոսի հունական համայնքից, իսկ  12-ը՝ թուրքական:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա կստեղծվեն դաշնային երկու դատարաններ: Գերագույն դատարանը կազմված կլինի հավասար թվով դատավորներից, իսկ երկրորդը՝ զբաղվելու է սեփականության խնդիրներով և կգործի քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը:

Հարկ է նշել, որ հիմնարար ազատությունների հարցի շուրջ արդեն իսկ  գոյություն ունի կոնվերգենցիա: Դրանք պետք է հիմնված լինեն Եվրոպական օրենսդրական հիմունքների վրա, ինչը նշանակում է ազատ տեղաշարժի և սեփականության ձեռքբերման թույլտվություն:  

Բնակչության թվի մասին խոսելիս հարկ է նշել, որ այս պարագայում կհաստատվի չորսը մեկի հարաբերակցությամբ օրենքը (4 հույն 1 թուրք հարաբերակցություն),  որն անփոփոխ կմնա, եթե անգամ Թուրքիայից և Հունաստանից վերաբնակիչները ձեռք բերեն դաշնային պետության քաղաքացիություն: Այլ կերպ ասած՝ թուրքերը պաշտոնապես կազմելու են կղզու 20 %-ը:

Սեփականության հարցը նույնպես գտնվում է օրակարգում: Նիկոս Անաստասիադիսը պնդմամբ կողմերի միջև առկա է անհատական սեփականության իրավունքի և առաջին տարում իրենց հայցը գույքի հանձնաժողովին ներկայացնելու իրավունքի հաստատման համաձայնություն:  

Կան նաև որոշակի մշակված կետեր սեփականատիրոջ սեփականության վերադարձի, մասնակի վերականգնման, այլընտրանքային վերականգնման, գույքի փոխանակման և փոխհատուցման վերաբերյալ: Բացի այդ, երկու կողմերն էլ համաձայնության են եկել հանրաքվեի դրական արդյունքից հետո ստեղծել գույքային հանձնաժողով, ինչպես նաև գույքային դատարան, որն, անհրաժեշտության դեպքում, քննության կառնի  հայցերը կամ կվերանայի հանձնաժողովի որոշումը: Քաղաքացիներն, ինչպես նախկինում, իրավունք կունենան նաև իրենց հայցը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հարկ է նշել, որ 1974թ. սկսած, երբ թուրքական բանակը զավթեց կղզու հյուսիսային հատվածը, և Կիպրոսը բաժանվեց երկու մասի՝ հունական և թուրքական: 1975թ.-ին Վիեննայում կնքված համաձայնությամբ 140-160 հազ. հույն-կիպրացիներ հեռացան Կիպրոսի հյուսիսից, 60 հազ. թուրք-կիպրացիներ՝ հարավից: Արդյունքում բազմաթիվ հույներ ակնհայտորեն կորցրին շատ ավելին, քան կարելի էր պատկերացնել:  Սակայն, Մուստաֆա Աքընջընի կարծիքով փոխհատուցման  այս հարցը պետք է սահմանափակ լինի: Նրա հավաստմամբ փախստականների սեփականությունը պետք է վերադարձվի, սակայն՝ մասամբ: Փոխարենը նա՝ միջազգային հանրության աջակցությամբ, կապահովի դրամական փոխհատուցում, որը նրա գնահատմամբ կհասնի մինչև 25-30 մլրդ եվրոյի: Սա բավականին մեծ գումար է՝ հաշվի առնելով Կիպրոսի Հանրապետության ՀՆԱ-ն, որը  կազմում է 17 մլրդ եվրո: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ այս հանգամանքն այնքան էլ ընդունելի չէ հունական Կիպրոսի համար, որն էլ իր հերթին կարող է բացասական ազդեցություն թողնել փաստաթղթի շուրջ համաձայնության գալու գործընթացում:

Սակայն, սեփականության հարցը չի կարող քննարկվել, եթե լուծված չէ տարածքների վերադարձի  խնդիրը, որն էլ հանդիսանում է կղզու վերամիավորման կարևորագույն խնդիրներից մեկը: Այստեղ մեծագույն խնդիր է համարվում տարածքների նոր գծագրումը: Կողմերի հավաստմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, այս հարցը քննարկվելու է բանակցությունների վերջնական փուլում: Սակայն, այս հարցում վիճահարույց է լինելու Մորֆոու քաղաքի ճակատագիրը,  որը 1974 թվականից սկսած գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ: Այս առումով հետաքրքրական է այն, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իրեն անգամ իրավունք է վերապահում կոչ անել թուրքական համայնքի ղեկավարին թույլ չտալ, որ այս տարածքն անցնի հունական Կիպրոսի վերահսկողության տակ:  

Եվ, իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը համարվում է երաշխավորների հարցը: Մուստաֆա Աքընջըն համոզված է, որ Թուրքիան կերաշխավորի ցանկացած պայմանագիր, սակայն, հաշվի առնելով թուրքական կողմի բացասական ազդեցությունը հակամարտության վրա, որ հունական Կիպրոսի կառավարությունը, բնականաբար, կնախընտրեր որեսզի երաշխավորի դերում հանդես գա ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը:  

Բացի բանակցությունների առարկա հանդիսացող տարբեր հարցերի շուրջ առկա հակասություններից, կիպրական խնդրի կարգավորման ճանապարհին բավական լուրջ խնդիրը կարող են դառնալ Կիպրոսի որոշ քաղաքական ուժեր, որոնք դեմ են բանակցություններից՝ թուրքական համայնքի հետ որոշակի զիջումների գնալը համարելով անօրինական: Կոնսենսուսի գալը բավականին բարդ կլինի Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի համար, ում տնտեսական քաղաքականությունը վերջերս բազմիցս է ենթարկվել լուրջ քննադատության: Հարկ է նշել, որ եթե այս տարվա մայիսի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը կորցնի հարաբերական մեծամասնությունն, ապա ամբողջ գործընթացը կարող է հարցականի տակ դրվել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: