ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը խորանում է. իշխող կոալիցիան փլուզվել է

РИА Новости

Ուկրաինայում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում: Իշխող «Եվրոպական Ուկրաինա» կոալիցիայից դուրս գալու մասին նախօրեին հայտարարել է «Սամոպոմոշչ» («Самопомощь») կուսակցության խմբակցությունը: Խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Բերեզյուկի խոսքերով՝  կուսակցության պատգամավորները (33) պատրաստ են լքել Գերագույն Ռադայում զբաղեցրած բոլոր պաշտոնները:

«Խորհրդարանում օլիգարխների հեղաշրջման մասնակից դարձած քաղաքական ուժերի հետ միությունում հետագա գտնվելն անհնար է, ինչի կապացությամբ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական կոալիցիայում իր մասնակցությունը», - ասվում է կուսակցության հայտարարությունում: Սա հանգեցրել է խորհրդարանական մեծամասնության փլուզմանը, քանի որ կոալիցիայում պատգամավորների թիվն արդեն անհրաժեշտ 226-ից պակաս է:

Նշենք, որ  «Սամոպոմոշչ»-ն արդեն երրորդ կուսակցությունն է, որ լքում է իշխող կոալիցիան: Ավելի վաղ այս շաբաթ կոլաիցիայից դուրս գալու մասին հայտարարել էր նաև Յուլիա Տեմոշենկոյի «Батькивщина» կուսակցությունը (Ռադիկալ կուսակցությունը կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարել է դեռ 2015 թվականի սեպտեմբերին՝ ի նշան բողոքի սահմանադրությունում ապակենտրոնացման մասին փոփոխություններ մտցնելուն): Տիմաշենկոյի կուսակցության նման որոշման պատճառ է դարձել վարչապետ Արսենի Յացենյուկին խորհրդարանում անվստահության քվե հայտնելու ձախողումը: Հիշեցնենք, երեքշաբթի՝ փետրվարի 16-ին, «Պյոտոր Պորոշենկոյի բլոկը» Ռադայում հանդես էր եկել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, սակայն քվեարակության ժամանակ չի հաջողվել անհրաժեշտ քանակության ձայներ հավաքել: Նման նախաձեռնության համար պատճառ է դարձել Ռադայի կողմից կառավարության աշխատանքն անբավարար գնահատելը: «Նախարարների կաբինետի մասնակի թարմացման ժամանակը բաց է թողնվել: Այժմ արդեն ակնհայտ է կառավարության ամբողջական փոփոխության կարիքը»,- ավելի վաղ նշել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, ում հետ վարչապետի տարաձայնությունները վերջին մեկ տարվա ընթացքում բավականին խորացել են:

Երեքշաբթի Ռադայի շենքի մոտ հավաքվել էին վարչապետի հրաժարականը պահանջող հարյուրավոր մարդիկ: Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաև ուկրաինական այլ քաղաքներում: Վարչապետին մեղադրում են երկրի տնտեսական ծանր իրավիճակի և բացառապես օլիգարխների շահերից գործելու մեջ:

Ռադան Յացենյուկին անվստահության քվե հայտնելու հարցը կարող է կրկին քվերակության դնել միայն հաջորդ նստաշրջանի ժամանակ (սեպտեմբերին): Իսկ մինչ այդ, եթե կոալիցիայի փլուզումից հետո մեկ ամսվա ընթացքում չհաջողվի ձևավորել նոր կոալիցիա, ապա նախագահը իրավունք կստանա ցրելու խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: