ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի անսպասելի քայլը կարող է մեծ հարված հասցնել Մերկելի նախընտրական ծրագրերին

© web.de

Թուրքական իշխանությունները հրաժարվում են ընդունել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Անկարայի միջև ձեռք բերված համաձայնությունների այն պարբերությունն, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի տրամադրած նավերով փրկված փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը՝ հղում կատարելով  գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten (DWN) թերթին:  

Ըստ թերթի՝ եթե պարզ դառնա, որ Թուրքիայի հետ սկսած այդ գործարքն անհաջողության է մատնվել, ապա դա կործանարար ազդեցություն կունենա Անգելա Մերկելի ՔԴՄ կուսակցության՝ հաջորդ ընտրություններին հաղթելու հեռանկարների վրա:  

Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ բանակցությունների տապալումը Մերկելի ծրագիրը վտանգելու միակ գործոնը չի կարող հանդիսանալ: Երկրորդ պատճառը Հունաստանի և Մակեդոնիայի սահմաննների միջև տեղի ունեցող քաոսն է, որտեղ մեծ թվով փախստականներ փորձում են ելք գտնել նոր  խստացումներից խուսափելու համար:

Հարկ է նշել, որ Մակեդոնիան խստացրել է իր սահմանային քաղաքականությունը, որի համաձայն՝ միայն Սիրիայի և Իրաքի փախստականներն իրավունք ունեն մուտք գործելու երկիր:  Իսկ ինչ վերաբերում է Աֆղանստանի ապաստան հայցողներին, որոնք նախկինում «ինքնաբերաբար» դիտարկել են որպես փախստականներ՝ այժմ ստիպված են Մակեդոնիայից վերադառնալ Հունաստան: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: