ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ն սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներին

Olivier Douliery/ ТАСС

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին և Ջեկ Դորսիին:

25 րոպե տևողությամբ տեսահոլովակը «Կողմնակիցների բոցը» վերտառությամբ, որը տարածվել է Telegram մեսենջերով, թողարկել է իրեն «Խալիֆայության բանակի որդիներ» կոչող խումբը: Հոլովակի հեղինակները սպառնացել են «պատասխանել» Facebook-ի և Twitter-ի ջանքերին` ուղղված ծայրահեղական տեղեկատվության տարածման դեմ պայքարին և իսլամիստների աքաունթների հեռացմանը:

«Դուք ամեն օր հայտարարում եք, որ արգելափակել եք մեր հաշվառման գրությունները և մենք ձեզ ասում ենք. «Ընդամենը դա՞ կարող եք անել»: Մի հաշվեհամար փակելու դիմաց մենք 10 նորը կբացենք և ձեր անունները կջնջվեն…»,-ասվում է տեսագրության տեքստում:

Տեսագրության մեջ հաքերները կոտրում են օգտատերերի տարբեր հաշվեհամարներ ու դրանց միջոցով տարածում ԻՊ քարոզչությունը: Նրանք պնդում են, որ կոտրել են Facebook-ի ավելի քան 10 հազար հաշվեհամար, ավելի քան 150 խումբ և Twitter-ի ավելի քան 5000 հաշվեհամար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: