«Եվրատեսիլ 2016». 3 հայ 3 տարբեր երկրից
Երգի «Եվրատեսիլ» 61-րդ մրցույթը կկայանա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հենց Շվեդիան է հաղթել Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2015» մրցույթում Մոնսա Սելմերլյովի կատարած «Heroes» երգով: Շվեդիան երաժշտական այս մրցույթը կհյուրընկալի արդեն վեցերորդ անգամ: Նրանից երեք տարի պահանջվեց 2012թ-ի հաջողությունը կրկնելու համար, երբ մրցույթում հաղթել էր շվեդ երգչուհի Լորինը: Մրցույթը կկազմակերպի SVT շվեդական ազգային հեռուստա-ռադիոընկերությունը՝ Եվրոպական հեռարձակողների միության գլխավորությամբ:
«Եվրատեսիլ 2016»-ին կմասնակցեն մրցույթի պատմության մեջ ռեկորդային քանակությամբ մասնակիցներ՝ 43 երկիր: Այս տարի մրցույթ են վերադառնում Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ուկրաինան և Խորվաթիան: Նախորդ տարվա նորեկ Ավստրալիան այս տարի ևս հաստատել է իր մասնակցությունը: «Եվրատեսիլ 2016»-ին, սակայն, հրաժարվել է մասնակցել Պորտուգալիան:
Մրցույթի երկու կիսաեզրափակչները տեղի կունենան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Նա ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում և կներկայացնի "Love Wave" երգը: Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, իսկ բառերը հեղինակել են Իվետան և Ստեֆանի Կրաֆչֆիլդը: Երգի տեսանյութը պատրաստել են Հայաստանի Առաջին հանրային հեռուստաընկերությունը և գերմանական «BLACKSHEEP Communications» ընկերությունը:
Սակայն, Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի միակ հայ մասնակիցը չի լինելու: Վրաստանն այս տարի ներկայացնելու է հայազգի երաժիշտ Նիկա Քոչարովը՝ YoungGeorgian Lolitaz խմբի հետ: Նշենք, որ խմբի երեք անդամներից ևս երկուսն ազգությամբ հայ են (Գիորգի և Դիմա Հովհաննիսյաններ): Մրցույթում նրանք հանդես կգան "Midnight Gold" երգով: Նշենք, որ Նիկա Քոչարովը Վալերի Քոչարովի որդին է, ով Վրաստանում առաջին ռոք երաժիշտներից է և «Բլից» խմբի հիմնադիրը, որը ԽՍՀՄ-ում հայտնի էր Բիթլզի երգերի իր cover-ներով:
Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսաննա Ջամալադինովա) ևս հայուհի է՝ մոր կողմով (հայրը՝ Ղրիմի թաթար): Նա սկսել է երաժշտությամբ զբաղվել դեռ վաղ տարիքից: Երաժշտական դաստիարակություն Ջամալային տվել է գործիքավորող Գենադի Ասատուրյանը, ով նրա մոտ փոքրուց սերմանել է սեր դեպի ջազ երաժշտություն: «Եվրատեսիլ 2016»-ին Ջամալան կներկայացնի "1944" երգը, որն արդեն հասցրել է դառնալ տարաբնույթ հակասությունների պատճառ:
Երեք հայ կներկայացնեն երեք տարբեր երկիր «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին և, ըստ նախնական կանխատեսումների, կանցնեն եզրափակիչ: Հայկական սփյուքն, անշուշտ, չի կարող անտարբեր մնալ իր հայրենակիցների նկատմամբ: Թող հաղթի լավագույնը…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ