ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիայի թիրախում այժմ Լիբանանն է

Amr Abdallah Dalsh / Reuters

Արաբական պետությունների լիգայի խորհուրդը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժումը ճանաչել է ահաբեկչական: Այս որոշմանն աջակցել են անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Լիբանանի և Իրաքի, Ալժիրը խնդրել է արձանագրությունում ամրագրել, որ ինքը համաձայն չէ բանաձևի որոշ կետերի հետ:

Նշենք, որ նման պահանջով հանդես են եկել Պարսից ծոցի մի շարք արաբական միապետություններ, որոնք ավելի վաղ՝ մարտին, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մակարդակով «Հզբոլլահը» արդեն ճանաչել էին ահաբեկչական: Սաուդյան Արաբիայի գլխավորած կազմակերպությունը «Հզբոլլահին» մասնավորապես մեղադրում է տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով Ծոցի երիտասարդությանը հավաքագրելու մեջ:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են արաբական երկրներն այժմ որոշել տասնամյակներ շարունակ Իսրայելի դեմ զինված պայքար իրականացնող այս խմբավորմանը ճանաչել ահաբեկչական:

Նշենք, որ Իրանի աջակցությամբ 1982 թվականի ստեղծված այս շարժումը ներկայացնում է Լիբանանի շիաների շահերը (Լիբանանի բնակչության 27%) և կարևոր տեղ է զբաղեցնում լիբանանյան հասարակությունում: Այն ներկայացված է նաև խորհրդարանում:

«Հզբոլլահը» այժմ բացի Իսրայելի դեմ զինված պայքարից ակտիվ ռազամական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին՝ ամրապնդելով Սիրիայում իրանական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Իրանը բավականի լուրջ ազդեցություն ունի նաև Եմենում և Իրաքում տեղի ունեցող գործընթացների վրա:

Այս ամենը բանականաբար չի կարող դուր գալ սաուդցիներին: Էր Ռիադի մոտ շիական օղակում հայտնվելու հիմնավորված վախ է առաջանում, ինչը ստիպում է վերջինիս դիմել խուճապային քայլերի:

Էր Ռիադը Լիբանանում իրանական ազդեցությանը հարված հասցնելու համար չի բավարարվել միայն «Հզբոլլահը» ահաբեկչական ճանաչելով. Սաուդյան Արաբիան Լիբանանի դեմ սկսել է նաև տնտեսական արշավ: Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ռաշիդ ազ Զայնին օրերս հայտարարել էր Լիբանանի խոստացված 4 մլրդ դոլար օգնության չեղարկման մասին: Նա այդ որոշումը բացատրել էր Լիբանանի կողմից Թեհրանում հունվարին սաուդական դեսպանատան վրա հարձակումը չդատապարտելու հանգամանքով: էր Ռիադը Բեյրութի «վերադաստիարակման» հարցում այսքանով չսահմանափակվեց: Սաուդցիները դադարեցրել են նաև Լիբանանի հետ ֆինանսական գործարքները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի  տարածքում լիբանանյան  բանկերի  գործունեությունը: Այս պատժամիջոցներին միացել էին նաև Ծոցի մյուս միապետությունները:

Հաշվի առնելով վերջին տարիներին լիբանանյան տնտեսության ծանր վիճակը՝ պայմանավորված տարածաշրջանում շարունակվող պատերազմական գործողություններով, ինչպես նաև երկրում ապաստանած փախստականներով՝ սաուդցիների հակալիբանանյան այս արշավը երկրի տնտեսության համար բավականին մեծ հարված է, որը չեզոքացնելու համար սակայն չի բացառվում, որ Բեյրութը ոչ թե հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, այլ ընդհակառակը՝ ակտիվացնի այն՝ մանավանդ որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո այդ համագործակցության հնարավորությունների դաշտն ընդլայնվել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: