ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կուբա-ԵՄ հարաբերությունները վերականգնվում են տասնամյակների լարվածությունից հետո

livetradingnews.com

Եվրոպական Միությունն ու Կուբան համաձայնագիր են ստորագրել Հավանայում՝ քաղաքական երկխոսությունն ու երկկողմ հարաբերությունները երկու տարվա բանակցություններից հետո վերականգնելու վերաբերյալ:

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի ստորագրած համաձայնագիրը ներառում է Եվրոպայի և Կուբայի միջև համագործակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության և Կուբայի հարկաjin համակարգի արդիականացման ծրագրերի շուրջ:

Տեքստը սակայն դեռևս պետք է վավերացվի բոլոր ներգրավված ԵՄ անդամ-երկրների կողմից, հաղորդում է The Guardian-ը:

ԵՄ բնականոն հարաբերությունները Կուբայի հետ խաթարվել էին կղզու սոցիալիստական կարգերի, միակուսակցական քաղաքական համակարգի, կենտրոնացված պլանային տնտեսության և մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով:

«Այս նոր գործարքը երկկողմ հարաբերությունների նոր փուլ է նշանավորում, փոխադարձ վստահության և փոխըմբռնման պատմական դրսևորում», - հայտարարել է Մոգերինին:

Նշենք, որ նախօրեին մերձեցում է գրանցվել նաև Կուբա-ԱՄն հարաբերություններում: Այս համատեքստում Օբաման պատմական այցով Կուբայում կլինի մարտի 21-22-ին՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը 88 տարվա մեջ, որ այցելում է Կարիբյան ամենամեծ կղզին:

ԱՄՆ – Կուբա մերձեցումն ու տնտեսական աճի խոստումը բնականաբար հետաքրքրություն առաջացրին եվրոպական երկրներում, որոնք փաստորեն որոշեցին պահպանել իրենց դիրքերը `որպես Կուբայի հետ առևտրային գործընկերներ:

Ուստի վերոնշյալ համաձայնագրի էական բաղադրիչներն են քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն ու առևտուրը, նշում է Havana Times-ը:

Հիշեցնենք, որ Կուբան այն միակ լատինաամերիկյան երկիրն Է, որի հետ ԵՄ-ն դեռևս չուներ համապարփակ երկկողմ համաձայնագիր:  1996 թ.-ից սկսած ԵՄ-ն Կուբայի նկատմամբ այսպես կոչված «ընդհանուր դիրքորոշում» էր որդեգրել, ըստ որի հարաբերությունների բարելավումը երկրների միջև պայմանավորված էին կղզու վրա մարդու իրավունքների վիճակի բարեփոխումներով:

Այդ առիթով Մոգերինին հայտարարել է, որ չնայած կնքված համաձայնագրին, ԵՄ-ն շարունակելու է ճնշում գործադրել Կուբայի վրա մարդու իրավունքների վիճակի հետ կապված և հետամուտ լինել այդ ոլորտում կատարվող բարեփոխումներին:

«Ուղերձը, որ մենք փոխանցում ենք Կուբայի իշխանություններին», - շեշտել է Մոգերինին, - «այն է, որ Կուբայի համար շատ ձեռնտու կլինի, եթե կղզու բոլոր բնակիչները վայելեն այն փոփոխությունները, որոնք առաջանում են երկրի «վերաբացման» արդյունքում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: