ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ միգրացիոն համաձայնագիրը ոչ բոլոր կողմերին է բավարարում

one-europe.info

Թուրքիայի և Եվրամիության միջև միգրացիոն ճգնաժամի կարգավորման համաձայնագրի նախագիծը դեռևս լրացումների կարիք ունի: Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ մինչ ուրբաթ պետք է լուծել մի շարք խնդրահարույց հարցեր՝ ԵՄ անդամ բոլոր երկրների և եվրոպական բոլոր կառույցների համաձայնությունը ստանալու համար: «Թուրքիայի առաջարկությունը, որը մշակվել է Գերմանիայի և Նիդեռլանդների հետ, դեռևս հավասարակշռելու կարիք ունի», - Նիկոսիայում նշել է Տուսկը:

Նրա խոսքով` ԵՄ-ն մասնավորապես դեռ պետք է լուծի «օրինականության» առանցքային հարցը. «Մենք պետք է ապահովենք, որ Հունաստանից Թուրքիա միգրանտների վերադարձման ցանկացած նոր սխեմա ամբողջությամբ համապատասխանի ԵՄ օրենքներին և մեր միջազգային պարտավորություններին», - նշել է Տուսկը՝ պարզաբանելով, որ պետք է մշակվեն բոլոր հայցերը Հունաստանում դիտարկելու և Թուրքիայում միջազգային պաշտպանության կարիք ունեցողներին համապատասխան պաշտպանությամբ ապահովելու հարցերը:

Տուսկը նաև նշել է, որ դեռ պետք է քննարկվի նաև Թուրքիայի ԵՄ այլընտրանքային ճանապարհներով, օրինակ՝ Բուլղարիայով, միգրացիայի հնարավորության հարցը: «Սա ևս պետք է լուծել, որպեսզի համաձայնագիրը դառնա արդյունավետ», - նշել է Տուսկը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ կողմերի միջև համաձայնեցվել է միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի գործողությունների համատեղ պլանը, որի մանրամասները նախատեսվում է քննարկել մարտի 17-18 կայանալիք հաջորդ գագաթաժողովի ժամանակ: Պայմանավորվածությունը ենթադրում է, որ բոլոր անօրինական միգրանտները պետք է հետ վերադարձվեն Թուրքիա ԵՄ հաշվին, իսկ ԵՄ-ն վերադարձված յուրաքանչուր անօրինական միգրանտի փոխարեն պետք է Թուրքիայից մեկ փախստական ընդունի: ԵՄ-ն պետք է նաև ամենաուշը մինչև հունիս չեղարկի Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզաները, արագացնի Թուրքիայում միգրանտների ծախսերը հոգալու համար նախկինում խոստացված 3 մլրդ եվրո օգնության տրամադրումը և որոշում ընդունի հավելյալ օգնության մասին, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում նոր գլուխ բացի: ԵՄ նաև պարտավորվել է աջակցել Թուրքիային Սիրիայում մարդասիրական պայմանների բարելավման հարցում:

Նշենք, որ այս համաձայնագիրը դժգոհություններ է առաջացրել ինչպես ԵՄ որոշ երկրների մոտ, այնպես Թուրքիայի ներսում: Մասնավորապես, թուրքական ընդդիմությունը բողոքում է, որ իշխանությունները երկիրը միգրանտների կենտրոնացման գոտու են վերածում:

ԵՄ երկրներից այս համաձայնագրի դեմ արտահայտվել է Իսպանիան՝ հայտարարելով, որ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու՝ Բալկանյան երթուղու փակելու տարբերակն իրենց համար անընդունելի է: Բալկանյան երթուղու փակելուն դեմ է արտահայտվել նաև Իտալիան: Միջերկրածովյան այս երկրները մտավախություն ունեն, որ այդ դեպքում միգրանտների ուշադրություն կկենտրոնանա իրենց վրա: Համաձայնագրի իրականացմանը դեմ է արտահայտվում նաև Կիպրոսը: Նիկոսիային մասնավորապես դուր չի գալիս միգրացիոն ճգնաժամի հարցում Բրյուսելի հետ համագործակցելու Թուքիայի գլխավոր պահանջներից մեկի՝ ԵՄ անդամակցության բանակցություններ վերսկսելու Բրյուսելի պարտավորությունը: Նիկոսիան սպառնում է ագելափակել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Այսպիսով, Թուրքիա-ԵՄ միգրացիոն համաձայնագիրը  հերթական անգամ հայտնվում է կասկածի տակ՝ համակողմանի չլինելու և առաջնագծում գտնվող ոչ բոլոր երկրների շահերը ներկայացնելու պատճառով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: