ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Թուրքիան սպառնում է Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը

© intelligencebriefs.com

Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտնում է Sputnik News-ը:

«Իհարկե, դա սարսափելի է, երբ ինչ-որ բան (մարդու իրավունքների խախտում) է տեղի ունենում ներքին հակամարտությունների շրջանակներում: Բայց պակաս լուրջ չեն դեպքերը, երբ նման բան է տեղի ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ»,- նշել է Լավրովը:

«Ցավոք, Թուրքիային դա նույնպես բնորոշ է: Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ, ինչ է տեղի ունենում թուրքական տարածքից Սիրիայում քրդական ապստամբության դիրքերը գնդակոծելու ժամանակ»,- հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: