ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները

twitter.com

Բելգիայի ոստիկանությունն արդեն երկու օր է, ինչ հակաահաբեկչական գործողություններ է ծավալում մայրաքաղաք Բրյուսելում: Որոնվում են նախորդ տարի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կասկածայլաները:

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։

Մարտի 15-ի երեկոյան ոստիկանները ստուգումներեն սկսել  մայրաքաղաքի հարավային Ֆորե շրջանում գտնվող բնակարաններից մեկում, որտեղ, ենթադրաբար, պետք է թաքնված լինեին կասկածյալները: Տեղի իշխանությունները հայտնում են, որ մեկ կամ մի քանի զինված անձինք կրակել են ոստիկանների վրա, երբ նրանք բացել են բնակարանի դուռը: Վիրավորվել է երեք բելգիացի և մեկ ֆրանսիացի կին ոստիկան: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ:

Խուզարկության ընթացքում այդ տանը հայտնաբերվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հաղորդել է, որ Բրյուսելում, որտեղ, ենթադրաբար, ծրագրվել են և նախապատրաստվել են փարիզյան ահաբեկչությունները, իրավապահների գործողությանը մասնակցել են նաև ֆրանսիական ոստիկանական ստորաբաժանումներ:

«Դա հատուկ գործողության ենթատեքստում էր: Բելգիացի և ֆրանսիացի ոստիկանների թիմը հայտնվել է գնդակոծության տակ» ,- ասել է նախարարը:

Իսկ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն իր հերթին այսօր հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու անձի:

Ուշագրավ է սակայն, որ մինչ Բրյուսելում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, բելգիացիները սոցցանցերում կրկին կատուների լուսանկարներ են տեղադրում և հումորով մակագրություններ թողնում: Բանն այն է, որ դեռ անցյալ տարվա հետախուզության ժամանակ, երբ Բրյուսելում  արտակարգ իրավիճակ էր սահմանվել, ոստիկանները խնդրել էին համաքաղաքացիներին «չմատնել» իրենց հատուկ գործողությունները, որպեսզի հեշտ ու արագ իրականացվի օպերացիան, և  իրավիճակի մեջ մտնող բելգիացիները սկսել էին համացանցում զանազան կատուների նկարներ տարածել և անհեթեթ մեկնաբանություններ գրել՝ այդպիսով կարծես «շեղելով» ահաբեկիչների ուշադրությունն ու թուլացնելով նրանց զգոնությունը:

Ոստիկանների հետ նման «համագործակցությամբ» բելգիացիները կարծես ցույց են տալիս նաև, որ չնայած այն լարվածությանն ու վախի մթնոլորտին, որ կա այժմ Բրյուսելում, նրանք հրաժարվում են ահաբեկիչների սպառնալիքներին գերին դառնալ և խուճապի մատնվելով հաճույք պատճառել վերջիններիս:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.10.2024
       
    16.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: