ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԶԼՄ-ները հրապարկել են Թուրքիա-ԻՊ համագործակցության նոր ապացույցներ

russian.rt.com

RT հեռուստաալիքի կայքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստաթղթեր և պատանդ գրոհայինների վկայություններ, որոնք պատմում են իսլամիստների նավթարդյունահանման ոլորտի և հարևան Թուրքիա «սև ոսկու» արտահանման մասին։

Փաստաթղթերը հայտնվել են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ձեռքում (YPG) Սիրիայի հյուսիսային Շադադի քաղաքը գրոհելիս, որից հետո փոխանցվել են RT-ի լրագրողներին։ Այդ ժամանակ քուրդ աշխարհազորայինների ձեռքում են հայտնվել գրոհայիններ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են Թուրքիայի և ԻՊ-ի կապերի մասին։

Ծագումով թուրք գրոհայինն ընդգծել է, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթը Թուրքիային վաճառվում է այնպիսի ծավալներով, որ դրանց մասին թուրքական իշխանությունները չեն կարող չիմանալ:

Այն մասին, որ նավթի արդյունահանումը ԻՊ-ի տարածքում կատարվում է արդյունաբերական մասշտաբներով և պրոֆեսիոնալ կերպով՝ վկայում են ԻՊ-ի բնական ռեսուրսների նախարարության նավթի ու գազի դեպարտամենտի փաստաթղթերը։ Դրանց համաձայն՝ ԻՊ-ն նավթ է վաճառել մեկ բարելը 12-26 դոլարով։ Օրինակ՝ միայն հունվարի 23-ին Քաբիբա նավթահանքից դուրս է բերել 383 բարել նավթ՝ բարելը 13 դոլարով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: