Նոր շեշտադրումներ հայ-վրացական օրակարգում

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Հատկանշական է, որ մարտի 24-ին Զվարթնոց օդանավակայանում ահաբեկչության մասին ահազանգը չի դարձել Վրաստանի արտգործնախարարի այցի հետաձգման պատճառ, և նա Հայաստան է ժամանել ավտոմեքենայով:
Ջանելիձեի այցն իր բնույթով ճանաչողական էր: Նա իր պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո նախարարների կաբինետում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում: Նշենք, որ Վրացական երազանքի իշխանության գալուց ի վեր (2012թ) Վրաստանում արդեն փոփոխվել է 4 արտագործնախարար: Հետաքրքրական է նաև այն, որ երևանյան այցին նախորդել էր Ջանելիձեի այցը Բաքու, ինչը, կարծես, խոսում է Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմքում դրված հարաբերությունների համաչափ զարգացման սկզբունքի մասին:
Միխեիլ Ջանելիձեն այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Չնայած սա Ջանելիձեի առաջին այցն էր Հայաստան՝ արտագործնախարարի պաշտոնում, սակայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նա արդեն հասցրել էր հանդիպել դեռ փետրվարին՝ Մյունխենում կայացած Անվտանգության համաժողովին:
Վրաստանի արտգործնախարարի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների հիմնական թեմաները եղել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը և համագործակցության այնպիսի ոլորտային ուղղություններ, ինչպիսիք են՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկան, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական փոխգործակցությունը և զբոսաշրջությունը:
Քննարկումների ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել հարավկովկասյան հակամարտություններին: Վերջին շրջանում այս խնդրի հետ կապված վրացական իշխանությունների ադրբեջանամետ դիրքորոշումը, բնականաբար, չէր կարող դուրս մնալ Երևանի ուշադրությունից: Դրա ամենաթարմ դրսևորումներից էր ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերի նախագծերին վրաց խորհրդարանականների «կողմ» քվեարկությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, բարձրացրել են Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Թբիլիսիի հարաբերական հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտությունը: Թերևս այս մասին է վկայում նաև արտգործնախարարների հանդիպումից հետո Նալբանդյանի այն հայտարարությունն, ըստ որի՝ «կարևոր է, Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»: Նույն խնդիրը բարձրաձայնվել է նաև Սերժ Սարգսյան-Միխեիլ Ջանելիձե հանդիպման ժամանակ: Կողմերը, մասնավորապես, կարևորել են նաև երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:
Երկկողմ հարաբերություններին առնչվող մյուս կարևոր թեման եղել է տնտեսական փոխգործակցության խորացման խնդիրները: Այս առումով կարելի է նշել, որ ՀՀ նախագահի կողմից դեռ երկու տարի առաջ շրջանառության մեջ դրված այն բանաձևը, թե «տարբեր ինտեգրացիոն վեկտորները ոչ միայն չեն խոչընդոտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այլ ընդհակառակը՝ լրացուցիչ հնարավորություն են ստեղծում միմյանց համար» դեռևս լիարժեք կյանքի չի կոչվել: Եթե բանաձևի առաջին մասը հստակ արմատավորվել է կողմերի ընկալումներում (այդ մասին են վկայում բարձր մակարդակով արվող հայտարարությունները), ապա երկրորդ մասի՝ «նոր հնարավորությունների իրացման» հետ կապված, կարծես թե կողմերը դեռևս չեն կարողացել ձևավորել փոխգործակցության հստակ մեխանիզմներ: Տվյալ խնդիրն այս անգամ ևս բարձրաձայնվել է հայ-վրացական հանդիպումների ընթացքում: Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Միմյանց համար ստեղծված նոր հնարավորություններից օգտվելու և ընդհանուր տնտեսական փոխգործակցության խթանման համար բարձրաձայնվել է նաև անհրաժեշտ մեխանիզմի՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվության անհրաժեշտությունը:
Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացան խնդրի բարձրաձայնումը Երևանի կողմից միանշանակ արդարացի պահանջ է: Դեռ 1997թ-ին ձևավորված Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 9-րդ նիստը տեղի է ունեցել 2011թ-ին, իսկ 10-րդ նիստի գումարումն անհասկանալի պատճառներով ձգձգվում է: Սակայն այս ընթացքում Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, անդամակցությունը ԵՄ ազատ առևտրի գոտուն, ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մի շարք այլ գործընթացներ ստեղծել են տարածաշրջանային նոր իրողություններ, և երկու հարևան և տնտեսական սերտ կապեր ունեցող երկրների կողմից շուրջ 5 տարի տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստ չգումարելն առնվազն կարելի է որակել որպես կողմերի մեծ թերացում: Հայ-վրացական հարաբերությունները, կարծես թե, հետ են մնացել տարածաշրջանային զարգացումներից և օր առաջ անհրաժեշտ է լրացնել բացթողումը՝ կազմակերպելով Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «ուշացած» 10-րդ նիստը՝ սահմանելով բավական հագեցած օրակարգ:
Ջանելիձեի՝ հայաստանյան այցի ընթացքում իրականացված քննարկումների թեմատիկ երրորդ բլոկը կարելի է բնորոշել որպես հումանիտար-մշակութային: Այս համատեքստում կողմերն ուշադրություն են դարձրել զբոսաշրջային հոսքերի, Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման և այլ խնդիրներին: Հարկ է նշել, որ վերջին շրջանում այս ոլորտում նկատվում է հայկական և վրացական կողմերի փոխըմբռնման մակարդակի և փոխգործակցության արդյունավետության աճ, ինչի օրինակ է Թբիլիսիի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման ծրագիրը:
Եթե փորձենք ամփոփել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հայաստանյան այցի ընթացքում կայացած հանդիպումները, կարող ենք նշել, որ դրանց ընթացքում հայկական կողմը փորձում է առնվազն նոր շեշտադրում ներմուծել երկկողմ հարաբերություններ. 1.Վրաստանի դիրքորոշման բալանսավորումը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, 2.երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներից միմյանց համար առաջացող հնարավորությունների պրակտիկ իրացման անհրաժեշտությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ 2004-2013 թվականներին նա աշխատել է Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:
- Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ է տվել իր կյանքին:
- Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի...
- Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
- Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար...
այլ նյութեր այս թեմայով
- Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:
- Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին օգնելու համար Նրա խոսքով, ամենաարդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, սակայն հաշվի առնելով հրդեհներըի տարածվելն ամբողջ...
- Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և...
- Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման...
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը...
-
09:32
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ
-
09:09
Ստեփանակերտը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ քայլեր ձեռնարկել
-
09:03
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
00:22
Ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը
-
23:11
Դատարանը մերժել է Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը
-
22:51
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
-
22:28
Խորվաթիայի ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան
-
21:54
Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
-
21:04
Արցախում փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը
-
20:30
Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ. Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
-
20:29
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
-
19:05
Միրզոյանը Յոհան Վադեֆուլի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
-
18:44
ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը
-
18:25
Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ
-
18:15
Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա
-
18:08
Երկրաշարժի հետևանքով Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները չեն տուժել
-
17:53
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
-
17:43
Մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Արցախի պետնախարար
-
17:13
Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտել է Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը
-
17:07
Իսրայելում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ