ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարգություններ ԵՄ մայրաքաղաքում՝ ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ անց

Բելգիայի մայրաքաղաքում հայտարարված սգո շաբաթը երեկ պետք է ավարտվեր համաժողովրդական «Վախի դեմ քայլերթով», որը կազմակերպելու առաջարկը հնչեցրել էր Եվրոպական խորհրդարանն՝ ի ցույց զոհերի հանդեպ հարգանքի, և ընդդեմ ահաբեկիչների, ովքեր «որքան էլ փորձեն, չեն կարող վախեցնել ժողովրդին»։ Սակայն, Բրյուսելում կայանալիք այդ քայլերթը տապալվեց հետագա զարգացումների հետևանքով։

Բանն այն է, որ մոտ 400 երիտասարդ, ովքեր պարզվեց Բելգիայի ֆուտբոլային ակումբերի երկրպագուներ էին, կեսօրին ներխուժեցին հրապարակ և բողոքի ակցիա իրականացրին իսլամական ուժերի դեմ, ովքեր «իրենց սեփական երկրում սպառնում են խաղաղությանը»։

Նշենք, որ պլանավորված քայլերթը պետք է սկսվեր Բրյուսելի Բորսայի հրապարակից, որտեղ ահաբեկչությունից անմիջապես հետո մարդիկ էին սկսել այցելել, ծաղիկներ թողնել և մոմեր վառոել՝ այդպիսով հարգելով ահաբեկչության հետևանքով զոհված մարդկանց հիշատակը։ Միայն սոցիալական ցանցերի միջոցով ակցիային մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել ավելի քան տասը հազար քաղաքացիներ։

Սակայն, Բելգիայի իշխանություններն առաջարկել էին հետաձգել ակցիան և խնդրել էին խուսափել մարդկային կուտակումներից, ինչը կարող էր նոր վտանգի և անհանգստությունների պատճառ դառնալ։ Ոստիկանությունն իր հերթին ուժեղացված հսկողություն էր սահմանել հրապարակում և դրա շրջակայքում։

Ոստիկանությունը հրապարակից ցրել է ցուցարարներին` օգտագործելով ջրցան մեքենաներ: Ցուցարարներն էլ ոստիկանների ուղղությամբ հրահեղուկով շշեր են նետել: Շուրջ մեկ տասնյակ ազգայնականներ արդյունքում ձերբակալվել են: Հրապարակը և նրա մուտքերն ամբողջությամբ արգելափակված են: Ոչ ոք չի կարող ներս մտնել կամ դուրս գալ այնտեղից:

Մինչդեռ, այս ողջ ընթացքում եվրոպական հատուկ ծառայությունները փնտրում են առնվազն 8 կասկածյալի, որոնք, նրանց կարծիքով, առնչություն ունեն Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների հետ:

Նրանց անունները թվարկված են տասնմեկ էջանոց անվտանգության տեղեկագրում, որը շրջանառության մեջ է դրվել եվրոպական իրավապահ մարմիններում մարտի 23-ին՝ Բրյուսելի հարձակումներից մեկ օր հետո:

Ընդ որում` ահաբեկչության դեմ պայքարը ընդլայնել է իր սահմանները և Բելգիայի ուժային կառույցներին են միացել և ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի և Իտալիայի համապատասխան մարմինները։

Հատկանշական է, որ այլ երկրներում ևս կտրուկ ուժեղացել են հակաիսլամական տրամադրությունները: Ռադիկալ ուլտրաաջերի կողմնակիցները սպառնում են այս օրերին նմանատիպ բողոքի ցույցեր անցկացնել նաև Գերմանիայում, Հոլանդիայում և եվրոպական այլ երկրներում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա Փարիզի ահաբեկչությունից հետո, արդեն իսկ Ֆրանսիայում և հարևան երկրներում կտրուկ լարվել էին հարաբերությունները բնակչության քրիստոնյա և մուսուլման հատվածների միջև: Անկարգություններ և մի շարք բռնություններ էին տեղի ունեցել ԵՄ տարբեր քաղաքներում, իսկ այժմ Բրյուսելի դեպքերը սպառնում են էլ ավելի սրել լարվածության մթնոլորտը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: