ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում

ladno.ru

Ադրբեջանը վերջին շրջանում Արևմուտքին սկսել է հաճելի անակնկալներ անել՝ բանտերից ազատ արձակելով քաղբանտարկյալներին: Այսպես, մարտի կեսերին14 քաղբանտարկյալի համաներում շնորհելուց հետո օրերս Բաքուն ազատ է արձակել հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Սա բնականաբար առիթ դարձավ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հասցեին գովասական խոսքեր հնչեցնելու: Ադրբեջանում այս կերպ հույս ունեն բարելավել արևմուտքի հետ վատացած հարաբերությունները:

Բաքվի այս քաղաքականությունն իհարկե դրական արդյունքներ տալիս է, սակայն երկրում այլախոհների նկատմամբ շարունակվող հետապնդումները չեն կարող աննկատ մնալ արևմուտքի համար: Այսպես, այսօր Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանում և արտերկրում հայտնի գրող Աքրամ Այլիսլին, ով մեկնում էր Վենետիկ՝ մասնակցելու մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Սահմանապահները, սակայն, թույլ չեն տվել հայտնի գրողին լքել երկիրը` հայտարարելով, որ նրա մեկնման վրա արգելք է դրված:

Հարկ է նշել, որ 78-ամյա հայտնի գրող Աքրամ Այլիսլին հարձակումների է ենթարկվում և հալածվում իշխանությունների կողմից 2013-ից, երբ լույս տեսավ նրա «Հսկայական խցանում» եռապատումը, որտեղ նա քննադատում է խորհրդային և գործող քաղաքական բարքերն Ադրբեջանում: Աքրամ Այլիսլին նաև մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի, գրողն իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանն առնչվող իրողությունները»:

Ակնհայտորեն Բաքվի համար իր պաշտոնական տեսակետին հակասող դիրքորոշում ունեցող հայտնի գրողի երկրից դուրս գալն ընդհանրապես ցանկալի չէր. վերջինս կարող էր իր դատողություններով լուրջ հարված հասցնել ադրբեջանական «ժողովրդավարությանը»: Այսպիսով, մի կողմից Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար Ադրբեջանն ազատ է արձակում քաղբանտարկյալներին, մյուս կողմից՝ շարունակում է այլախոհների նկատմամբ հետապնդումները՝ Արևմուտքին քննատադությունների նոր առիթներ տալով:

Ավելացնենք, որ Ադրբեջանի բանտերում դեռևս 90 քաղբանտարկյալ կա, որոնց իրավունքների խախտումները լուրջ մտահոգություն են առաջացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մոտ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: