ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլի Էբդո՝ "Papa où t'es"

© culturebox.francetvinfo.fr

Շառլի Էբդո երգիծական շաբաթաթերթը շարունակում է իր վրա ուշադրություն hրավիրել, հաղորդում է TV5MONDE կայքը:

Այս անգամ բարձր  ճաշակով առանձնապես երբևէ աչքի չընկած և, ի դեպ, դրա համար ոչ վաղ անցյալում շատ ծանր վճարած շաբաթաթերթն անդրադարձել է բելգիացի երգիչ Stromae-ին, մասնավորապես նրա "Papa où t'es" կատարմանը:

Ծաղրանկարը պատկերում է երգչին, այն ունի "Papa où t'es" խորագիրը: Երգչի տարբեր կողմերում մարմնի տարբեր մասեր են պատկերված:

Արձագանքները չեն ուշացել, այդ թվում՝ երգչի ընտանիքի անդամների կողմից, ովքեր անակնկալի  էին եկել շաբաթաթերթի կազմի նկարից, իսկ  բարկացած բելգիացիները շտպել էին  սոցցանցերում տեղադրել ծաղրանկարի իրենց տարբերակը՝ երգչի փոխարեն պատկերելով շաբաթաթերթից մեկին և տալով նկարին «O`u est Charlie»  («Որտե՞ղ է Շառլին») խորագիրը:

Ինչո՞ւմն է խնդիրը: Բելգիական իրողությունը դժբախտալի է և արյունոտ: Բրյուսելի ահաբեկչությունները 32 մարդու կյանք խլեցին: Հենց այս կոնտեքստում նկարիչ Րիսսը (Riss) պատկերում է բելգիացի երգչին, ով հարցնում է  "Papa où t'es"՝ «որտե՞ղ ես, հայրիկ», և նկարում առկա մարմնի կտորները պատասխաններն են՝ «այստեղ», «այնտեղ», «և այնտեղ նույնպես» ("ici", "là", "et là aussi"):

Ծաղրանկարի ցավալի բացատրությունը կայանում է բելգիական աստղի միջոցով Բրյուսելի ահաբեկչությունների ու 1994թ. Ռուանդայի Թութսի ցեղի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջև զուգահեռների անցկացման մեջ: Բանն այն է, որ երգչի հայրը հենց նշված ցեղասպանության զոհն է. նրան սպանել են դանակով ու մարմինը բաժանել մասերի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: