ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևների օֆշորային գաղտնիքը

www.meydan.tv

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի՝ ICIJ կողմից բացահայտվել են Ալիևների կլանի օֆշորային կարողությունները Պանամայի տարածքում, ինչպես նաև Լոնդոնի բորսայում:

Դեռ երեք տարի առաջ Կոնսորցիումի ուշադրության կենտրոնում հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր հարազատները, պարզվում է, հանդիսանում են օֆշորներում գրանցված ընտերությունների սեփականատերեր:

Չմանրամասնելով սեփականության կառուցվածքը՝ Կոնսորցիումը դեռ այն ժամանակ ներկայացնում էր իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի փաթեթ, համաձայն որոնց, օրինակ, 2003թ. Ալիևն ու իր կինը՝ Մեհրիբանը բրիտանական Վիրջինյան կղզիներում ձեռք են բերում Rosamund International Ltd ընկերությունը: Այդ ժամանակ Ալիևը դեռ պատգամավոր էր, իսկ ընկերությունն իրավաբանորեն իր անունով էր: Այդպիսով Ալիևը խախտել է օրենքը՝ պատգամավորների և խորհրդարանի անդամների սեփականության իրավունք չունենալու մասին:

Մեկ այլ փաստով, ICIJ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ 2008թ. Ալիևի դուստրերը՝ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան ձեռք են բերում Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները նույն Վիրջինյան կղզիներում:  Ընդ որում, գործարքը կնքվել է Ալիևի՝ նախագահի պաշտոնը գրավելուց երկու ամիս անց:

Բնական է, որ որպես նշված կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացված են այլ անձիք: ICIJ-ի տվյալներով՝ դրանք են Հասան և Աբդոլբարի Գոզալները:

Շատ բնական է, որ այս տեղեկատվությունն Ալիևները պետք է հերքեն՝ զուտ  պատահականություն համարելով այն փաստը, որ տարիներ շարունակ հենց նշված ընկերություններն են հաղթել Բաքվում ընթացող շինարարությունների պետական պայմանագրերը (4.5 մլրդ դոլար ընդհանուր ծավալով), իսկ ադրբեջանական պետական նավթային ընկերության  կողմից ստացված մի քանի խոշոր պայմանագրերը ևս զուգադիպության արյունք են:

Ինչևիցե, Ալիևների անօրինական ունեցվածքի մասին տեղեկությունները նոր չեն և այդ մասին տեղյակ են ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ դրա սահմաններից դուրս: 2011թ. հայտնաբերվեց, որ նրանց է պատկանում «Ազերֆոն» ընկերությունը, որն այդ ժամանակ արդեն հինգ տարի գործում էր շուկայում՝ ունենալով մեծ առավելություններ, 2015 թ. սեպտեմբերի Ռումինիայի RISE լրագրողական հետաքննության ծրագիրը ներկայացրեց Ալիևների օֆշորային գործունեությունն այդ երկրում,  նախորդ տարվա մայիսին OCCRP-ի՝ կազմակերպված հանցագործությունների ու կոռուպցիայի կենտրոնի կողմից հայտնաբերվեցին Ալիևի օֆշորային այլ ընկերություններ, որոնք ադրբեջանական բյուջեում որևէ կերպ չեն արտացոլվել: Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ հատկապես վերջին տարիներին պետական բյուջեն մսխելու քաղաքականության ու փաստերի մասին շատ է խոսվում:  

Բնական է, որ ադրբեջանական տնտեսությունը միակողմանի «քամելու» գործընթացի  հետևանքները վաղ թե ուշ պետք է արտոցոլվեին տնտեսության վրա: Այնուամենայնիվ դա տեղի ունեցավ ավելի վաղ, քան սպասում էին Բաքվում՝ նավթի գների անկանխատեսելի ու արագ ակման հետևանքով: Տնտեսական նման բարդ իրավիճակն էլ ստիպեց Ալիևին դիմել ծայրահեղ քայլերի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների սանձազերծման Լեռնային Ղարաբաղի Հանրապեռության սահմանների երկայնքով: Հատկանշական է, որ այս գործողությունների շնորհիվ Ալիևին հաջողվեց գրեթե խլեցնել իր և իր ընտանիքի անվան հետ կապված «Panama Papers» անվանումը ստացած այս աղմկահարույց օֆշորային սկանդալը:

 



 

 

 




այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: