ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի ընտանիքը և օֆշորային գոտիների ընձեռած հնարավորությունները

© www.rferl.org

Պանամայի օֆշորային վերջին սկանդալի հետ կապված BBC-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամլո քարտուղարությունը պատասխանել է. «Ադրբեջանի օրենքները չեն արգելում նախագահի երեխաներին ղեկավարել առևտրային ընկերություններ»: Հարց է առաջանում, իսկ կա՞ արդյոք աշխարհում ինչ- որ օրենք, որը թույլ տա խուսափել պետբյուջեի առաջ ունեցած հարկային պատասխանատվությունից՝ միաժամանակ անընդհատ սնուցվելով նույն այդ բյուջեից, ինչն, ըստ էության, փաստորեն արել են Ադրբեջանի նախագահի աղջիկներն «ադրբեջանական օրենքով չարգելված կարգով»: Ադրբեջանական ցինիզմը չի սահմանափակվում միայն քաղաքական հարցերում...

Իսկ ի՞նչ է իրականում թույլ տրվում Պանամայի և առհասարակ օֆշորային գոտիներում:

Համաշխարհային տնտեսության պատմության զարգացման ընթացքում ստեղծվել են միջազգային գոտիներ, որոնք  կամ ամբողջովին կամ մասնակի ազատվում են հարկային բեռից: Կան նաև այնպիսիններ, որոնք ունեն ամբողջովին առանձնացված հարկային քաղաքականություն՝ կրկին արտոնյալ պայմաններով: Այդպիսիններից են օֆշորային գոտիները, որտեղ գործող ձեռնարկությունների մեծ մասը հանդիսանում են ոչ այն երկրի սեփականություն, որտեղ գտնվում է օֆշորային գոտին: Օֆշորային ընկերությունները ղեկավարվում են հեռակա՝ ծագման երկրի սուբյեկտների կողմից և ունեն հարկային պատասխանատվություն իրենց երկրի նկատմամբ:

Չնայած, որ օֆշորային գոտիները համարվում են համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի համատեքստում շատ դրական գործիքներ, հանգեցնում են նաև այդ գոտիներում գտնվող ընկերությունների համար ստվերվելու բավական բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Փաստացի սխեման հետևյալն է. որևէ պետության ընկերությունն աշխարհագրորեն գտնվում է Y տարածքում, սակայն ղեկավարվում է X տարածքից: Այսինքն, նման կազմակերպությունների գործունեության վերահսկման գործընթացը դժվարանում է և՛ տեղակայման վայրից, և՛ միաժամանակ ծագման: Եվ այդ «առավելությունից» օգտվում են շատերն, ինչի փաստացի ապացույցն ապրիլի երեքին ներկայացրեց Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ:

Իսկ Ալևի՝ իր մամլո քարտուղարության միջոցով նման արձագանքը խոսում է ադրբեջանական ղեկավար ընտանիքի հերթական սանձարձակության մասին, որը բառացի օգտվում է օֆշորային գոտիների կողմից ակամայից տրված վերոնշյալ «առավելություններից» ՝ թաքցնելու իրենց կարողությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: