ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում մտադիր են թուրք-թաթարական ինքնավարություն ստեղծել

russian.rt.com

Կիևը մտադիր է Ղրիմին սահմանակից Խերսոնի շրջանում ղրիմա-թաթարական ինքնավարություն ստեղծել՝ Խերսոն կենտրոնով, որ վերանվանվելու է Խան Գիրեյ: Այս մասին վկայում են «Կիբերբերկուտ» հաքերային խմբի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնք նրանք «գտել» էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի համակարգչային փակ ցանցում: Հրապարակման հավաստիությունը հաստատված չէ, սակայն նույն հաքերային խմբի նախկինում կատարված շատ բացահայտումներ համապատասխանել են իրականությանը, ինչը որոշակի իրատեսականություն հիմք է տալիս:

Հաքերային խմբի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ուկրաինական իշխանությունները մտադիր են Խերսոնում վերաբնակեցնել նաև 200 հազար մեցխեթցի թուրքերի: Սակայն, հաշվի առնելով, որ Ուկրաինայում այժմ հաշվվում է 10 հազար մեցխեթցի թուրք՝ կարելի է ենթադրել, որ մնացած 190 հազարը պետք է վերաբնակեցվեն Թուրքիայի տարածքից: Հարկ է նշել, որ նախատեսվում է Խերսոնի շրջանում վերաբնակեցնել Թուրքիայի մոտ 1 մլն քաղաքացու: Այժմ Խերսոնի շրջանի բնակչությունը կազմում է 1 մլն 175 հազար, որի ընդամենը 1 տոկոսն են կազմում թաթարները և թուրքերը: Եթե իրականացվի այս ծրագիրը, որի մասին տեղեկատվական արտահոսքը Կիևը ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում է, Խերսոնում թուրքական գործոնը բավականին կուժեղանա:

Խերսոնի բնակչությունը այս գաղափարին մեղմ ասած կողմ չէ. շրջանն արդեն բավականին տուժել է ուկրաինացի ազգայնականների, այդ թվում՝ թաթարների կողմից Ղրիմի տնտեսական շրջափակման քաղաքականության արդյունքում և, բնականաբար, թուրքական տարրի ազդեցության մեծացման պայմաններում Ղրիմի հետ տնտեսական որևէ կապի մասին տեղացիները կարող են մոռանալ:

Հարկ է նշել, որ Ուկրաինայում թաթարական ինքնավարություն ստեղծելու գաղափարը նոր չէ, սակայն գործնական քայլեր ձեռնարկվում են միայն այժմ, երբ Ուկրաինան և թաթարների «շահերը պաշտպանող» Թուրքիան ընդհանուր թշնամի ունեն ի դեմս Ռուսաստանի: Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների վերջին հանդիպման արդյունքում Էրդողանը խոստացել է Ուկրաինային 50 մլն դոլար վարկ տրամադրել և ևս 10 մլն դոլար տրամադրել՝ որպես հումանիտար օգնություն: Կիևը փնտրում է քաղաքական հովանավորների, որպեսզի նրանց վրա դնի քաղաքական խնդիրների մեծամասնության լուծումը: ԱՄՆ-ի աջակցությունն այլևս բավարար չէ, իսկ ԵՄ բարեփոխումներ է պահանջում: Նման պայմաններում այդ դերը ստանձնելու ամենահավանական թեկնածուն Թուրքիան է, ով դեմ չէ Ռուսաստանի սահմանների մոտ մեծացնելու իր ազդեցությունը:

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար օգտագործում է մեցխեթցի թուրքերի գործոնն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ: Այսպես, 1999 թվականին Վրաստանը Եվրոպայի խորհրդում, ոչ առանց թուրքական կողմի ջանքերի, պարտավորվեց լուծել մեցխեթցի թուրքերի հայրենադարձման հարցը: Մինչև 1944 թվականը Ղազախստան, Ուզբեկստան և Ղրղզստան արտաքսումը նրանք բնակվում էին Ջավախքում և հայրենադարձման դեպքում Վրաստանում հայկական գործոնը կարող էր բավականին թուլանալ: Սակայն, այս քաղաքականությունն իր նպատակակետին չհասավ, քանի որ հայրենադարձվել ցանկացողների թիվը բավականին քիչ էր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: