Արցախն անվտանգության լրացուցիչ երաշխիքների կարիք ունի

Ապրիլյան քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ միջազգային հանրության հավասարակշռված, հստակ չհասցեագրված կոչերը բավարար չեն ռազմական հռետորաբանություն կիրառող ադրբեջանական իշխանություններին զսպելու համար: Պատերազմի արհավիրքները չտեսած Իլհամ Ալիևի համար տարաբնույթ դիվերսիաները և անգամ ռազմական ագրեսիան սոսկ խաղ է՝ անկախ սեփական զոհերի և զինտեխնիկայի կորուստերի քանակից: Նման մեղմ ասած «անկանխատեսելի» հարևան ունենալն ավելի քան լրջագույն սպառնալիք է՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկակական անվտանգության համար:
Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ: Թերևս հենց այս հրամայականի գիտակցումը հանգեցրեց նրան, որ Ալիևի ապրիլյան արկածախնդրությունից հետո Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բարձրաձայնեց ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին: Այս առնչությամբ նախագահը մասնավորապես հայտարարել է. «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»: Հատկանշական է, որ իրավական հիմնավորման անհրաժեշտությունը ևս տվյալ դեպքում բավական կարևոր է, քանզի առաջին հերթին այն առավել ընկալելի է դարձնում միջազգային հանրության համար նման նախաձեռնությունը, ինչպես նաև հստակ ազդանշան է, որ զինադադարի պայմանագրի միջնորդի կամ նույն միջազգային հանրության ցուցաբերած անգործությամբ է պայմանավորված նման որոշումը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի բովանդակությանը, ապա տրամաբանական է, որ այն, անկախ ԼՂՀ չճանաչվածությունից, պետք է ենթադրի համապատասխան կետ, որի համաձայն կողմերից որևէ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում նաև մյուսի վրա: Այն, որ տվյալ ռազմական փոխօգնության պայմանագիրն իրավիճակ է փոխում, առավել քան ակնհայտ է, սակայն դրանով բավարարվելը ևս անթույլատրելի է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության լրացուցիչ երաշխիքների խնդիրը չպետք է միայն դիտարկել ՀՀ-ԼՂՀ հարաբերությունների համատեքստում: Այս առումով թերևս ամենանպատակահարմար տարբերակը կարող էր լինել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի բնակչությանն անվտանգության երաշխիքների տրամադրումը՝ մինչև հակամարտության կարգավորումը, ինչն, անշուշտ, Ադրբեջանի համար կփակեր հակամարտության խաղաղ կարգավորումից ռազմականի անցման բոլոր ուղիները:
Ավելին՝ ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ նաև նրա անկախության ճանաչումը տարբեր պետությունների, առանձին միավորների կողմից: Փորձը ցույց է տալիս, որ հենց ԼՂՀ անկախությունը ճանաչած միավորներն են հանդիսանում նրա դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման հիմնական կենտրոնները, ուստի այդ շարքում ՄԱԿ անդամ երկրների առկայությունն առավել քան ցանկալի է: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա պետք է նշել, որ այդ խնդիրը միշտ էլ եղել է հայկական քաղաքական օրակարգում: Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելը զիջում է՝ բանակցային գործընթացի կառուցողական բնույթը պահպանելու նպատակով, սակայն, ինչպես ապրիլի 4-ին, ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Անշուշտ, ռազմական փոխօգնության պայմանագրից հետո ԼՂՀ անկախության ճանաչումը հանդիսանում է ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ապահովող հաջորդ լուրջ քայլը, որն, անհրաժեշտության դեպքում, անկասկած կիրականացվի:
ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիքների շարքում անհրաժեշտ է դիտարկել նաև հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային հանրության առավել լայն ներգրավվածությունը, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է, մասնավորապես, միջազգային տարբեր կազմակերպությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ (կամ Մինսկի խմբի համանախագահների) արցախյան ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությանը: Միջազգային կառույցները պետք է զբաղվեն ինչպես այն հումանիտար խնդիրների հաղթահարմամբ, որոնք ստեղծվել են ԼՂՀ չճանաչվածության պատճառով, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ, այնպես էլ սահմանային տարբեր միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի քննությամբ:
Այն, որ քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Արցախի անվտագության գլխավոր երաշխավորը հայ զինվորն է, որևէ կասկած չկա, սակայն, լրացուցիչ անվտանգության երաշխիքների ճիշտ կիրառումը ոչ միայն կարող է կանխել ռազմական ագրեսիայի կրկնության հավանականությունը, այլ նաև նպաստել տարածաշրջանում ընդհանուր կայունության ամրապնդմանը:
-
11:31
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ
-
11:31
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
-
11:26
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
-
11:23
Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է. Ղրիմի կառավարության փոխվարչապետ
-
11:20
Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը
-
11:10
ԵՄ-ին անհրաժեշտ է եվրոպական բանակ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար. Բորել
-
11:01
Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում
-
10:44
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար. Ստանիսլավ Զաս
-
10:31
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
-
10:20
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար
-
10:16
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց
-
10:11
ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը
-
10:06
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
-
09:57
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. Մեդինսկի
-
09:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:22
Բելգիան 21-օրյա կարանտին է մտցնում կապիկի ջրծաղիկով հիվանդների համար. ԶԼՄ
-
09:07
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում
-
08:56
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
04:30
Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքում
-
02:33
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 9,26 կմ/ժ