ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգը ներկայացնում է իմ ներաշխարհը (ԲԱՑԱՌԻԿ)

Photo by Armen Aghayan

 

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցչի՝  Իվետա Մուկուչյանի հետ: 

 

 

 

 

 

Ինչպե՞ս ստացաք Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու հրավերը, և ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:

- Թեև եվրատեսիլյան թեմաներում իմ անունը վերջին տարիներին բավական հաճախ էր շրջանառվում, անասելի զգացողություններ ունեցա, երբ պաշտոնապես զանգ ստացա Հանրային հեռուստաընկերությունից և ինձ ասացին, որ այս տարի ես եմ ներկայացնելու մեր երկիրը Եվրատեսիլում՝ եվրոպական ամենահայտնի մրցույթներից մեկում: Շատ ուրախ էի, սակայն միաժամանակ էլ պատկերացնում էի, թե ինչ պատասխանատվություն է ընկնում ուսերիս:

 

Դուք  ոչ միայն «LoveWave» երգի կատարողն եք, այլև բառերի հեղինակը: Ինչպե՞ս են ծնվել այդ խոսքերը:

-         Այո´, ես եմ գրել «LoveWave» երգի խոսքերը Ստեֆանի Քրաթչֆիլդի հետ միասին: Իրականում ես մի քանի տարբերակ էի գրել, վերջում այս տարբերակի վրա կանգ առանք: Երգն ամբողջությամբ ներկայացնում է իմ ներաշխարհը, զգացողությունները, այն սիրո ալիքը, որը յուրաքանչյուրին կարող է վարակել, տանել: Երգն ամբողջությամբ հիմնված է իմ զգացողությունների ու կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների վրա:

 

-  Ո՞րն է  «LoveWave» երգի և տեսահոլովակի հիմնական գաղափարը և ուղերձն աշխարհին:

- Ես այս երգում փորձել եմ ներկայացնել սիրո զգացմունքն իր բոլոր նրբություններով ու առանձնահատկություններով: Խոսքն այն ուժի մասին է, որը մեկ ակնթարթում կարող է փոխել ամեն ինչ՝ առաջացնելով նոր փոթորիկ, նոր խառնաշփոթ, իսկ երբեմն նույնիսկ խաղաղություն և ներդաշնակություն բերել:

«LoveWave» երգում նկարագրվում է, թե ինչպես մի երևույթը կամ մի անհատը կարող է այնքան մեծ ազդեցություն ունենալ, որ ընդամենը վայրկյանների ընթացքում կարող փոխի թե՛ մարդուն, թե՛ նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը կարողանում է տեղաշարժել երկրակեղևը: Ինչպես երկրաշարժը կարող է տակնուվրա անել աշխարհը, այնպես էլ սերը կարող է տակնուվրա անել մարդու սիրտը:   

 

Ինչպիսի՞ն են երգի և տեսահոլովակի վերաբերյալ արձագանքները:

- Իրականում չեմ հետևում համացանցային քննարկումներին, սակայն ինչ կարծիքներ էլ լսել եմ, հիմնականում դրական են, ինչն իհարկե ոգևորում է և կօգնի մայիսի 10-ին լավագույնս ելույթ ունենալ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: