ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն իր անվտանգության բանալին չպետք է տա Թուրքիայի ձեռքը. Տուսկ

European Council / euractiv.com

ԵՄ-ն պարտավոր է մշակել միասնական և հետևողական միգրացիոն քաղաքականություն՝ խիստ վերահսկողության տակ վերցնելով իր արտաքին սահմանները, և միաժամանակ չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների ձեռքը, առաջին հերթին՝ Թուրքիայի: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված հոդվածում:

«Ոչ ոք մեր փոխարեն չի պաշտպանի մեր սահմանները: Մենք չենք կարող մեր տարածքի, մեր անվտանգության բանալին տալ որևէ երրորդ երկրի: Դա վերաբերում է Թուրքիային, դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներին»,- նշել է նա:

Տուսկը զգուշացրել է, որ եվրոպացիների նոր զիջումները կարող են ընկալվել որպես «թուլություն, որը կմեծացներ ԵՄ-ին շանտաժի ենթարկելու ձգտումը»: Ուստի, նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի Թուրքիայի իշխանությունների հետ միգրացիոն ճգնաժամի հետագա կարգավորման շուրջ բանակցություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: