ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը հաշվի չի առնում Գերմանիայում առկա հակաթուրքական տրամադրությունները

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ովքեր նախօրեին Թուրքիա էին ժամանել` Թուրքիա-ԵՄ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով համաձայնության իրականացման առաջին արդյունքներն ամփոփելու նպատակով, դրական են գնահատել Անկարայի կողմից միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղեկցությամբ թուրք-սիրիական սահմանին գտնվող Գազիանթեփ քաղաքի սիրիացի փախստականների ճամբարներից մեկը կատարած «էքսկուրսիայի» արդյունքում Տուսկը մասնավորապես հայտարարել է, որ Անկարան լավագույն օրինակն է ցույց տվել փախստականների կարիքները հոգալու մեջ. «Դա ոչ միայն քաղաքական և ձևական գնահատական է։ Դա նաև իմ մասնավոր, անձնական տպավորությունն է»,- ասել է Տուսկը՝ հավելելով, որ անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում զգալիորեն նվազել է:

Տուսկը նաև նշել է, որ Եվրամիությունը միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Թուրքիային ամռանը կտրամադրի 1 միլիարդ եվրո փախստականների հարցով նախագծերի համար: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կատարել է ԵՄ-ի հետ համաձայնագրի բոլոր պարտավորությունները և այժմ հույս ունի, որ շուտով ԵՄ-ն կընդառաջի Թուրքիային վիզաների չեղարկման հարցում: Սակայն, հարկ է նշել, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են պատրաստ նման զիջումների: Թուրքիայում մարդու իրավունքների և մասնավորապես խոսքի ազատության ոտնահարումները հասել են այն մակարդակի, որ Անկարան որոշել է «արտահանել» իր այդ «ավանդույթը»: Այսպես, թուրքական իշխանությունների պնդմամբ` Գերմանիայում հետաքննություն է սկսվել երգիծաբան Յան Բեմերմանի նկատմամբ, որ «համարձակվել» էր գերմանական հեռուստաընկերության եթերում ծաղրական բանաստեղծություն կարդալ Թուրքիայի նախագահի մասին: Չնայած Գերմանիայի կանցլերի պնդումներին, որ անկախ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության՝ Գերմանիայում խոսքի ազատությունները շարունակում են առաջնային մնալ` Բեմերմանի նկատմամբ հետաքննություն սկսելը բավականին մեծ դժգոհություն է առաջացրել գերմանական հասարակության մոտ, որը մինչ այդ էլ հավանություն չէր տալիս միգրացիոն ճգնաժամի հարցում Թուրքիայի հետ համագործակցությանը և համարում էր, որ երկիրը ծախվել է էրդողանին:

Կարելի է ենթադրել, որ Մերկելն ամեն գնով փորձում է փրկել իր միգրացիոն քաղաքականությունն՝ անտեսելով գերմանական հասարակության տրամադրությունները: Հենց սրանով է բացատրվում Մերկելի՝ Թուրքիա այս այցելությունը: Նշենք, որ Բեմերմանի պատճառով երկու երկրների միջև առաջացած դիվանագիտական լարվածության պայմաններում Մերկելը որոշել է միանալ ստուգայցին: Սակայն, հարկ է նշել, որ միայն Մերկելի ջանքերը բավարար չեն զերծ մնալու Անկարայի մշտական սպառնալիքներից հրաժարվել համաձայնագրի իրականացումից: Թուրքական իշխանությունների շատաժի քաղաքականությունը և Եվրոպայի համակերպվելը դրան եվրոպացիների մոտ հակաթուրքական, ավելի շուտ` հակաէրդողանական տրամադրություններ է բորբոքում. Բրիտանիայում նույնիսկ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծությունների մրցույթ է հայտարարվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: