Գերմանացի քաղաքական գործիչները քննադատել են Թուրքիային՝ լրագրողների մուտքն արգելելու համար
Գերմանիայի խորհրդարանը շուտով քննարկելու է լրագրողներին երկիր չթողնելու թուրքական իշխանությունների քայլը:
Երկրի պաշտոնյաները դատապարտում են թուրքական իշխանությունների պատրաստած «սև ցուցակի» առկայությունը, որով երկիր չեն թողնում անցանկալի լրագրողներին։
«Նման ցուցակներն ընդհանուր ոչ մի բան չունեն ժողովրդավարության հետ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը։
Նրա հետ համաձայն է նաև Գերմանիայի «Կանաչների» ղեկավար Բրիտա Հասելմանը, ով նաև քննադատել է այն, որ «Թորքիայի նախագահի մասին ցանկացած քննադատական խոսք կարող է հետապնդման պատճառ դառնալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Bild գերմանական թերթի ֆոտոլրագրողին թույլ չէին տվել մուտք գործել երկիր: Գիորգոս Մութաֆիսը ժամանել է Ստամբուլ և կիրակի առավոտյան պետք է Bild գերմանական տաբլոիդի պատվերով թռչեր Լիբիա, սակայն Լիբիայի փոխարեն նա ստիպված է եղել վերադառնալ Աթենք:
«Անձնագրային հսկողության ծառայությունում ինձ հայտնեցին, որ իմ անունն ինչ-որ ցուցակում է ներառված, և ես չեմ կարող մուտք գործել Թուրքիա: Այնուհետև վերցրին իմ անձնագիրը, և գիշերը ստիպված եղա մնալ օդանավակայանում: Ինձ այդպես էլ չասացին, թե կոնկրետ ինչ պատճառով է անունս այդ ցուցակում հայտնվել»,- պատմել է Մութաֆիսը, ով ժամանակին աշխատել է նաև Reuters գործակալության, Al Jazeera և CNN հեռուստաալիքների և մի քանի հեղինակավոր ամսագրերի համար:
Դրանից բացի, Թուրքիան թույլ չէր տվել երկիր մուտք գործել նաև գերմանական ARD հեռուստաընկերության աշխատակից Ֆոլկեր Շվենկին՝ իբրև թե «անվտանգության նկատառումներից» ելնելով: Նիդերլանդների ԱԳՆ-ն էլ իր հերթին հաստատել էր, որ ձերբակալվել է թուրքական ծագումով հոլանդացի լրագրող Էմբրու Ումարը՝ Twitter սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի մասին քննադատական հաղորդագրություններից հետո։
Իրավիճակը Թուրքիայում գնալով նմանվում է իր «փոքր եղբայր» Ադրբեջանում տիրող իրավիճակին, որն իր տարածք թույլ չի տալիս այն մարդկանց մուտքը, ովքեր երբևէ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ հատուկ «սև ցուցակ» ունի՝ այդ մարդկանց անունները հատ առ հատ նշած: Թուրքիայում, սակայն, նմանատիպ ցուցակներ փաստորեն կազմվում են մասնագիտական որակներից ելնելով՝ ներառելով ընդամենը այն լրագրողներին, ովքեր «համարձակվել են» քննադատել Էրդողանին ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ