ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ արտգործնախարար. առաջիկայում ԼՂՀ ճանաչումների շարանը շարունակվելու է

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում նշել է, որ  առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի»: Նա մասնավորապես նկատել է.

«Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ ճանաչումների շարանը շարունակվելու է: Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո», - ասաց Կարեն Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանեց․ 

«Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: