ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը

www.armenianreport.com

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հեռանում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:

Եվրոպական միությունը չի կարող գնահատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև  փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա դրա հնարավոր ազդեցությանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո կատարած այցի ժամանակ, փոխանցում է Armenpress-ը:

Մոգերինին նշել է, որ «դեռևս ժամանակավրեպ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք տեղի ունեցածը թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: