ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավութօղլուն չէր տեղավորվում Էրդողանի միանձնյա իշխանության տրամաբանության մեջ

REUTERS/Jonathan Ernst

Թուրքիայում ներքաղաքական անկայունությունը շարունակում է խորանալ: Քրդական գործընթացի տապալմանը, ահաբեկչությունների վտանգին, լրատվամիջոցների սահմանափակումներին, մարդու իրավունքների լայնածաված ոտնահարումներին և նման բազում այլ խնդիրներին միանում են նաև իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներսում և պետական համակարգում տեղի ունեցող խմորումները:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է ԱԶԿ նախագահի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնից, իսկ մայիսի 22-ին կայանալու է ԱԶԿ-ի արտահերթ նիստ կուսակցության նոր նախագահ և վարչապետ ընտրելու համար: Հավանական թեկնածուների շարքում է նաև Էրդողանի փեսան՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը:

Դավութօղլուն պնդում է, որ ԱԶԿ նախագահի պաշտոնը թողնելն իր որոշումը չէ, այլ անհրաժեշտություն է: Իսկ Էրդողանը հայտարարում է, որ հրաժարականի որոշումը եղել է հենց Դավութօղլուինը:

Ավելի ուշ թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև որոշակի տարաձայնություններ կան՝ հրաժարվելով նշել այդ պատճառները: Միաժամանակ նա ընդգծեց, որ այնտեղ, որտեղ կառավարման խորհրդարանական համակարգ և ուժեղ նախագահ կա, տարաձայնությունների առկայությունը բնական է:

Այն, որ Էրդողանն ու Դավութօղլուն չեն կարողանալու միասին աշխատել, վերլուծաբանները կանխատեսում էին դեռ 2014 թվականին, երբ Դավութօղլուն նշանակվեց վարչապետի պաշտոնում: Ըստ էության, բոլորն էլ հասկանում էին, որ Էրդողանի նման հավակնոտ նախագահը չի կարող հաշտվել վարչապետի պաշտոնում ազդեցիկ գործչի կերպարի հետ:

Այնուամենայնիվ, որո՞նք են այն միջադեպերը, որոնք դարձան այդ տարաձայնությունների բացահայտման և Դավութօղլուի հրաժարականի պատճառը: Al-Monitor-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

  1. 2015 թվականի փետրվարին Թուրքիան  Սիրիայից տարհանեց Սուլեյման շահի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը: Գործողությունից հետո հրապարակվեցին Դավութօղլուի նկարները օպերացիան ղեկավարած թուրք գեներալների հետ: Իրեն երկրի գլխավոր հրամանատարը համարող Էրդողանի համար սա մեծ ապտակ էր:
  2. Այնուհետև եկան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց ժամանակ ԱԶԿ-ն չկարողացավ բավական ձայներ հավաքել: Դավութօղլուի թիմի կարծիքով պատճառը նախընտրական քարոզչությանը Էրդողանի մասնակցությունն էր: Ինչից հետո Էրդողանին խնդրել են զերձ մնալ քարոզչությունից: Արդյունքում, ԱԶԿ-ն նոյեմբերից ստացավ անհրաժեշտ ձայները, և Դավութօղլուն դարձավ ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ, որը մեծ աջակցություն է վայելում: Սա հերթական հարվածն էր Էրդողանի հեղինակությանը:
  3. Եվ վերջապես, երրորդ պատճառն ամերիկացիներն են: Վաշինգտոնում սառը ընդունելության արժանացած Էրդողանին խիստ զայրացրել էր այն հանգամանքը, որ Օբաման մտադիր է մայիսի 5-ին ընդունել Դավութօղլուին:

Արդյունքում, Էրդողանը պարզապես չի ցանկացել հաշտվել Դավութօղլուի՝ ազդեցիկ վարչապետի կերպարի հետ, ինչը կարող էր ստվերում թողնել նրան: Էրդողանն ամեն ինչ անում է Թուրքիայում ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար, իսկ Դավութօղլուի քաղաքականությունն այս տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պատահական չէ, որ Էրդողանն ամեն ինչ անում է որքան հնարավոր է շուտ նոր Սահամանդրություն ընդունելու և երկրում նախագահական համակարգ մտցնելու համար, ինչը նրան հնարավորություն կտա մեկընդմիշտ ազատվել ազդեցիկ վարչապետի պաշտոնից՝ դառնալով Թուրքիայի միանձնյա ղեկավար: Սա նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդման:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: