ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի դրոշը բարձրացնելուն անդրադարձել են նաև Թուրքիայում

newsarmenia.am

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախօրեին կայացած «Եվրատեսիլ 2016» միջազգային երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի՝  Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու հանգամանքին անդրադարձել է նաև Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից «haberler.com» կայքը, փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի՝ Եվրոպական հեռարձակման միության (EBU) ղեկավար Սիթցե Բեքքերը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ծածանել է «Եվրատեսիլում»  արգելված  դրոշների թվին պատկանող մի դրոշ: Ուստի միջադեպը քննության է դրվել, այդ նպատակով հատուկ ժողով կհրավիրվի և, հնարավոր է, որ հայկական պատվիրակության համար որոշակի պատիժ սահմանվի: Սակայն Բեքքերը հավելել է, որ Հայաստանի որակազրկման հարցը չի քննարկվում:

Իսկ ելույթից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի «Ինչու՞ բարձրացրեցիք Ղարաբաղի դրոշը» հարցին Իվետա Մուկուչյանի տված պատասխանը թուրքական լրատվամիջոցը բնութագրել է որպես «հետաքրքիր արդարացում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: