ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ալ- Քաիդան» միանում է Սիրիայի գլխավոր «չարիքի»՝ Ասադի դեմ պայքարին

novosti-rossii.ru

«Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը Սիրիա տեղափոխվելու մասին որոշում է ընդունել և արդեն ուղարկել է իր ամենափորձառու գորհայիններին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայություններում իր աղբյուրների վրա հղումով։

Սիրիայում «Ալ-Քաիդան» մտադիր է իր շտաբ-բնակարանը տեղակայել՝ միավորվելով «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: Նշվում է, որ Սիրիայում շտաբ-բանակարանի բացման որոշումը կայացվել է Պակիստանում խմբավորման կրած բազմաթիվ կորուստների արդյուքնում:

Նշենք, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի սիրիական թևի ակտիվացումը նշանավորում է «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների միջև առկա մրցակցության ուժեղացում: «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին նախորդ շաբաթ տարածած աուդիոհաղորդագրության մեջ խմբավորման կողմնակիցներին կոչ է արել միավորվել՝ «աշխարհի մուսուլմանների մեծ հույս» հանդիսացող Սիրիայում խալիֆայություն ստեղծելու համար: Այդ նպատակով Զավահիրին նույնիսկ նշել էր, որ պատրաստ է հրաժարվել իր իշխանությունից հօգուտ «Ջաբհաթ ան-Նուսրայի»:

Հարկ է նշել, որ չնայած ահաբեկչական երկու խմբավորումների վերջնական նպատակն իսլամական պետության ստեղծումն է Սիրիայում, սակայն նրանց գործելակերպը միանգամայն տարբերվում է: Այսպես, եթե ԻՊ գրավում է տարածքներ և ոչնչացնում տեղում իր հակառակորդներին, ապա «Ալ-Քաիդան» փորձում է մեծացնել իր ազդեցությունն Ասադի դեմ պայքարող խմբավորումների շրջանում: «Ալ-Քաիդայի» այս որոշումը ցույց է տալիս ահաբեկիչների համար Սիրիայի նշանակության մեծացումը: Այսպիսով, Սիրիան դեմոկրատական դարձնելու և Ասադից ազատվելու Արևմուտքի փորձերը Սիրիայում ահաբեկիչների գործունեության համար պարարտ հող են ստեղծել:

Ի դեպ, շտաբ-բնակարանի տեղակայումը Սիրիայում նոր հնարավորություններ կընձեռի գրոհայիններին ոչ միայն Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, այլ նաև Արևմուտքի դեմ պայքարելու հարցում: Մասնավորապես Սիրիայում նոր ճակատ բացելով՝ «Ալ-Քաիդան» կլինի Եվրոպայից «հարվածի հեռավորության վրա», նաև կկարողանա գրոհայինների ավելի ակտիվ հավաքագրում իրականացնել Իրաքում, Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում:  

 

 

 



 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: