Արևմուտքում չեն կողմնորոշվում ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում
ՌԴ դեմ Արևմուտքի պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է սույն թվականի հուլիսի 31-ին, իսկ դրանց երկարաձգման վերաբերյալ քննարկումները տեղի կունենան հունիսի 28-29 կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Սակայն, այս պահին դրանց երկարաձգման շուրջ միասնական կարծիք ԵՄ-ի ներսում կարծես թե չկա:
ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք պայմանավորված են ուկրաինական ճգնաժամով, իրենց բնույթով և դրանց կիրառմանը կողմը երկրների թվով աննախադեպ են Ռուսաստանի պատմության մեջ: ՌԴ դեմ սանկցիաների ներդրման նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն, որը նպատակ էր հետապնդում մեկուսացնել Ռուսաստանին միջազգային քաղաքական թատերաբեմում, ինչպես նաև ՝ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը:
Ավելի ուշ, ամերիկյան հզոր տնտեսական և քաղաքական լոբբինգի ներքո կիրառվող պատժամիջոցներին միացան նաև եվրոպական երկրները, չնայած այն հանգամանքին, որ եղան եվրոպական երկրներ, որոնք դեմ դուրս եկան այս գործընթացին: Վերջիններս գիտակցում էին, որ պատժամիջոցների կիրառման արդյունքում կտուժի ոչ միայն Ռուսաստանը, այլև այն երկրները, որոնք տնտեսական սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ:
Այնուամենայնիվ, ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ հանդես եկան ԵՄ անդամ 28 երկրներն, ինչպես նաև՝ ԱՄՆ դաշնակից երկրները, ի դեմս՝ Ավստրալիայի, ճապոնիայի, Կանադայի:
Ինչպես նշեցինք, ՌԴ դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է սույն թվականի հուլիսի 31-ին, իսկ դրանց երկարաձգման վերաբերյալ քննարկումները տեղի կունենան հունիսի 28-29 կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչև կայանալիք գագաթաժողովի մեկնարկը, այս հարցի շուրջ արդեն իսկ ընթանում են թեժ քննարկումներ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կողմից:
Դիտարկելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ և Եվրամիության երկրների դիրքորոշումներն՝ ակնհայտ է դառնում, որ այս հարցի շուրջ առկա են տարամետ մոտեցումներ:
Քննարկելով ՌԴ դեմ սանկցիաների չեղարկման կամ երկարաձգման հարցը՝ Բարաք Օբաման և Հյուսիսային Եվրոպայի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու փոխարեն, անհրաժեշտ է դրանք երկարաձգել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ամբողջությամբ չի իրականացրել Մինսկում ձեռքբերված համաձայնությունները:
Հայտարարության մեջ շեշտադրվում է այն փաստը, որ ներդրված պատժամիջոցներն անմիջականորեն առնչվում են նաև Ղրիմին, և քանի դեռ Ռուսաստանը չի վերադարձրել այդ տարածքը, սահմանված սանկցիաները կշարունակեն գործել:
ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել նաև եվրոպական երկրները: Գերմանիայի խոշոր «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցությունը պահանջել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացում: Կուսակցությունը, բացի այդ, պատրաստում է նաև բանաձևի նախագիծ՝ Գերմանիայի կառավարություն ներկայացնելու համար:
Բանաձևի նախագիծը մշակվել է Բադեն-Վյուրտենբերգի պառլամենտի պատգամավոր Ուդո Շտայնի կողմից: Նա պնդում է, որ Արևմուտքի կողմից ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման գործընթացում արհամարհվել է Բադեն-Վյուրտենբերգի դիրքորոշումը: Բանն այն է, որ այս տարածաշրջանում գործում է ռուսական ներկայացուցչություն ունեցող շուրջ 900 կազմակերպություն: Հետևաբար Ռուսաստանը Բադեն-Վյուրտենբերգի հիմնական գործընկերն է, ում հետ առևտրային հարաբերությունները պետք է շարունակեն զարգացում ապրել:
Որոշ եվրոպական երկրներ՝ Հունգարիան և Հունաստանը, ի սկզբանե դեմ են եղել և անվստահությամբ են վերաբերվել այս նախաձեռնությանը, իսկ այժմ պատժամիջոցների թուլացման մասին հայտարարությամբ հանդես են եկել Ավստրիան և Իտալիան:
Դիրքորոշման փոփոխության նկատվում է նաև Լեհաստանի պարագայում: Լեհաստանի նախագահ՝ Անժեյ Դուդան խոսել է Ռուսասանի հետ սառը պատերազմ սկսելու անթույլատրելիության մասին:
Հռոմում ՆԱՏՕ-ի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալիս, նա անհրաժեշտ է համարել կառուցել նպատակաուղղված երկխոսություն՝ սխալվելու հավանականությունը թուլացնելու, կոնֆլիկտներից խուսափելու և փոխհարաբերություններում կանխատեսելիությունը բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում խարխլում են անվտանգության համակարգը Եվրոպայում:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին արտահայտելով ԵՄ ընդհանրական դիրքորոշումը, նշել է, որ ՌԴ դեմ ուղղված եվրապական պատժամիջոցները պետք է երկարաձգվեն, քանի դեռ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործող Մինսկի համաձայնությունները ողջ ծավալով դեռ չեն իրականացվել:
Ամփոփելով, կարող ենք ենթադրել, որ եվրոպական երկրները, ԱՄՆ-ի ազդեցության ներքո չունեն բավարար չափով ինքնավարություն այս հարցում ինքնուրույն դիրքորոշում ցուցաբերելու համար: ԱՄՆ-ն ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում ԵՄ այն երկրների դիրքորոշմանը, որոնք հանդես են գալիս ՌԴ դեմ պատժամիջոցները հանելու մասին հայտարարություններով:
Նման նախադեպ եղել է նաև Իրանի դեպքում, երբ վերջինիս դեմ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով (№ 1696, № 1737, № 1747, № 1803, № 1835, № 1929 ) սահմանվել էին պատժամիջոցներ: Այդ ժամանակ ԱՄՆ-ն սպառնացել էր տուգանքներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կփորձեին շրջանցել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառման գործընթացը:
Այդ իսկ պատճառով, շատ կազմակերպություններ, որոնք թե´ իրանցիների և թե´ ամերիկացիների հետ ունեին գործընկերային հարաբերություններ, հրաժարվեցին շարունակել Թեհրանի հետ հետագա համագործակցությունը՝ չցանկանալով վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ