ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինաշխատանքները հնարավոր է ավարտվեն մինչև տարեվերջ

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշել է, որ մյուս հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը:

«Եթե եղանակը թույլ տա, կփորձենք մինչև տարեվերջ ավարտենք աշխատանքները: Միայն մի հատվածի՝ մոտ 300 մետրի հետ դեռ խնդիրներ են առաջանում, անընդատ խորքային ջրեր են հայտնվում, հատուկ միջոցառումներ են իրականացվում, այդ հատվածը կասֆալտապատվի հաջորդ տարի»,- ասել է Վարդանյանը:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։

Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: