ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը վերադարձել է հին գործելաոճին

hayastannews.com

Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստ Յալչին Գահրամանօղլուն, ով արդեն մի քանի տարի բնակվում է Կիևում և հանդիսանում է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի տեղի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ձերբակալության պատճառները չեն հաղորդվում:

Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները վերսկսել են քաղաքացիական ակտիվիստների և այլախոհների ձերբակալությունները: Այսպես, օրերս ձերբակալվել էր Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության Շեքիի մարզային ճյուղի երիտասարդական թևի ղեկավար Սամիր Հասանովը: Ավելի վաղ վարչական կալանքի էին ենթարկվել NIDA շարժման երիտասարդ ակտիվիստ Ամիդ Սուլեյմանովը և ֆոտոլրագրող Էլնուր Մուխտարովը: Ինչպես և նախորդ դեպքերում նրանց ձերբակալության պատճառների մասին ևս որևէ բան չի հաղորդվում:

Նախորդ շաբաթ ադրբեջանական իշխանություններն ազատ արձակեցին երկրի թիվ մեկ քաղբանտարկյալին՝ լրագրող Խադիջա Իսմայելովային, ում ձերբակալությունը բավականին մեծ միջազգային արձագանք էր ստացել: Սա ինչպես հասարակ ադրբեջանցիների, այնպես էլ միջազգային հանրության մոտ որոշակի հույսեր առաջացրեց, որ Ադրբեջանը վերադառնում է զարգացման ժողովրդավարական ուղի: Այս համատեքստում, քաղաքացիական ակտիվիստների վերջին ձերբակալությունները կարելի է դիտարկել որպես ներքին լսարանին ուղղված ազդանշան, որ Բաքվի բարի կամքի վերջին դրսևորումները բեմադրված էին բացառապես Արևմուտքի  համար, որը քաղբանտարկյալների պատճառով պարբերաբար ճնշում էր գործադրում ադրբեջանական իշխանությունների վրա: Այժմ Բաքուն պետք է իր ժողովրդին հասկացնիլ, որ զուր պատրանքներ պետք չէ ունենալ խոսքի ազատության և ժողովրդավարական մյուս արժեքների կապակցությամբ, իսկ կամայական ձերբակալությունները և քրեական հետապնդումներն իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձված և արդյունավետ միջոց են: Ուղղակի ադրբեջանական իշխանությունները մոռանում են, որ հենց նման ձերբակալությունների և ահաբեկելու քաղաքականության արդյունքում է երկիրը դարձել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների «սիրելին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: