ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտնվել է ՄԱԿ-ի «սև ցուցակում»

tax-today.com

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ներառել է երկրների ու խմբավորումների «սև ցուցակում», որոնք խախտում են երեխաների իրավունքները։ Ցուցակում արաբական կոալիցիայի ներառումը կապված է Եմենում մարտական գործողությունների ընթացքում անչափահասների սպանությունների հետ, հայտնում է Reuters-ը։

«Եմենում խախտումների շատ մեծ թվի պատճառով, որոնք իրականացվում են երկու կողմերից էլ, հութիները («Անսար Ալլա») և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սպանությունների և վնասի պատճառման, ինչպես նաև դպրոցների ու հիվանդանոցների վրա կատարվող հարձակումների համար գտնվում են ցուցակում», - հայտարարել է Պան Գի Մունը։

ՄԱԿ-ի գնահատականով՝ կոալիցիան պատասխանատու է 510 երեխայի մահվան համար, ինչը կազմում է հակամարտության ընթացքում զոհված երեխաների ընդհանուր թվի 60 տոկոսը։ Կոալիցիայի գործողություններից տուժել է ևս 667 մարդ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: