ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միավորված ՀՕՊ շրջանակներում Ռուսաստանը Ղազախստանին անվճար Ս-300 համակարգեր է տրամադրել

www.belvpo.com

 Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300 ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը,  այս մասին ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա նաև հավելել է, որ ՌԴ ու Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն: «Առաջնահերթությունը ցանկացած մարտահրավերին դիմակայել պատրաստ համատեղ պաշտպանական պոտենցիալի ստեղծումն է», - նշել է նա:

Հատկանշական է, որ միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը: 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն Ս-300 ՊՍ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: