ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադուրո. իմ հրաժարականի վերաբերյալ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն հաջորդ տարի

www.theguardian.com

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր լիազորությունների դադարեցման հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ շուտ, հայտնում է BBC-ին։

«Այստեղ ոչ մի շանտաժ չի լինի։ Եթե հանրաքվեի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն իրականացվեն, ապա այն կկայանա հաջորդ տարի։ Եթե պայմանները չիրագործվեն, ուրեմն հանրաքվե էլ չի լինի»,- նշել է նա։

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը հաղորդել էր, որ նախագահի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն ուղղված 1.3 մլն ստորագրությունները օրինական են։

Այդ ստորագրություններից հետո ընդդիմությունը բաց է համարում հանրաքվե անցկացնելու ճանապարհը, որի համար հարկավոր էր հավաքել միայն 200 հազար ստորագրություն։ Այժմ պետք է հավաքել ևս 4 մլն ստորագրություն, որպեսզի օրենքով հանրաքվեի գործընթացը սկսվի։  



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: