ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ. մուտքի արտոնագրի չեղարկումը հետաձգվում է մինչև հոկտեմբեր

© Tobias Schwarz / Reuters

Թուրք-գերմանական լարվածության ֆոնին Թուրքիան և Եվրամիությունը հայտարարում են, որ հուլիսի 1-ին հայտարարված վերջնաժամկետը թուրք քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի վերացման համար գրեթե անհնար է պահպանել: Թուրքիայի ԵՄ նախարարն ընդունել է, որ մինչև հուլիսի 1-ը որևէ հնարավորություն չկա ավարտին հասցնել մուտքի արտոնագրի չեղարկման շուրջ համաձայնագիրն այն ժամանակ, երբ ԵՄ ներքին գործերի նախարարները հունիս 10-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հերթական անգամ Անկարայից պահանջել են վերանայել երկրի հակահաբեկչական օրենքը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե ամենաուշը մինչև հոկտեմբեր մուտքի արտոնագրի վերացման շուրջ համաձայնագիրը չկնքվի, ապա Անկարան կկասեցնի ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիր փախստականների խնդրի շուրջ: Թուրք պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան արդեն բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները և մտադիր չէ փոխել հակաահաբեկչական օրենքը, որը նրանց հնարավորություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարի ներքո ոչնչացնել քրդերին, հետապնդել լրագրողներին և այլն:

Deutsche Well-ն, հղում անելով եվրոպացի անանուն դիվանագետին, գրում է, որ Թուրքիայի ներքին զարգացումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում մուտքի արտոնագրի վերացման համար: Մասնավորապես, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո գերմանացի պատգամավորների հասցեին Անկարայի հնչեցրած մեղադրանքները ցույց են տալիս, որ «մուտքի արտոնագրի վերացման համար ճիշտ ժամանակը չէ»: Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցը Թուրքիայի հակահաբեկչական օրենքի մասին կներկայացվի հունիսի 14-ին:

Միաժամանակ Telegraph-ը, հղում կատարելով բրիտանացի դիվանագետին, հայտնում է, որ Գերմանիայի իշխանությունները փախստականների խնդիրը լուծելու համար պատրաստ են զգալի փոխզիջումներ անել Թուրքիային, այդ թվում՝  հակաահաբեկչական օրենքի հարցում: Բրիտանացի դիվանագետի կարծիքով այն, որ Թուրքիան պատրաստ է սպասել մինչև հոկտեմբեր ցույց է տալիս, որ կողմերը չեն ցանկանում սրել իրավիճակը Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեից (ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ) առաջ:

Ինչպես և ակնկալվում էր, Թուրքիան խուսափում է Գերմանիայի և ԵՄ-ի դեմ պրակտիկ գործողություններից՝ բավարարվելով զուտ հայտարարություններով: Երկու կողմերն էլ այս պահին միմյանց հետ համագործակցելու խնդիր ունեն, և նրանց հետագա հարաբերությունները պայմանավորված են լինելու հենց այս անհրաժեշտությամբ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: