ԼՂՀ ԱԳ նախարարն այցելել է Դանիայի Բորնհոլմ կղզի

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։
Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝ Դանիայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ԼՂՀ-ում առկա իրողությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։
Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ ԱԳ նախարարը խոսել է արցախյան ազգային-ազատագրական շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումների և արտաքին քաղաքական ոլորտի առաջնահերթությունների մասին։
Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Բորնհոլմ կղզու արվեստի թանգարան։ Կազմակերպված արարողության ընթացքում թանգարանի հավաքածուի համար տնօրեն Լարս Կերուլֆ Մյոլերին է փոխանցվել արցախցի տաղանդաշատ քանդակագործ Հայկ Հակոբյանի քանդակը։ Իր կողմից, Բորնհոլմի թանգարանը Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին է նվիրել Բորնհոլմում բնակվող արվեստագետ Լենի Գոլդեմբերգի ստեղծագործությունը։ Թանգարանի տնօրինության հետ մտքեր են փոխանակվել մշակույթի և թանգարանային գործի ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։
այլ նյութեր այս թեմայով
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
- Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն...
-
19:24
Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․Ռոբերտ Քոչարյան
-
18:07
Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին
-
17:44
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական
-
17:21
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
-
17:18
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր
-
17:05
Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ
-
16:28
Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար
-
16:08
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
-
15:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:36
Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները
-
14:27
Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան
-
14:02
Վարչապետն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին
-
13:06
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
-
12:32
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
-
11:14
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 բալի փոխարեն 0,5 տուգանային միավոր
-
11:10
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 164912-ի
-
09:26
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:25
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
07:53
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ