ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանն այցելեց Վանաձորի մանկատուն

US Embassy

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան   Ռիչարդ Միլսի մարդու իրավունքներին վերաբերող հարցերին և այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ կատարած իր այցի շրջանակում,  հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջը:

Այցի շրջանակներում դեսպանն երեկ եղավ նաև Վանաձորի մանկատանը, զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ:

Նա նաև զրուցեց մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության առնվեցին մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:

«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար և նաև կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա» ,- ասաց դեսպան Միլսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: