ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկանի արխիվներն ապացուցում են, որ Թուրքիայի իշխանությունները հայերին բնաջնջելու նպատակ են ունեցել

coolinterestingstuff.com

Վատիկանի արխիվներում հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ առաջին աշխարհամարտի  տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակեցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու, ինչպես պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ՝ բնաջնջելու նպատակ են հետապնդել:

Armenpress-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսության ընթացքում այս մասին ասել է գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը՝ ներկայացնելով Հռոմի Սուրբ աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյուքները Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ:

Նա մասնավորապես նշել է, որ «այդ ժամանակ Թուրքիայի իշխանությունները ծրագրել են ոչնչացնել քրիստոնյա բնակչությանը»:

Նրա խոսքրով առկա են  անհերքելի ապացույցներ առ այն , որ հայկական հարցի ուժով լուծումը ծրագրված էր դեռևս առաջին աշխարհամարտից տարիներ առաջ, և պատերազմն ընդամենը առիթ էր իրենց կողմից երկար սպասված ծրագիրն իրականացնելու համար: Ըստ Հեզեմանի, «երիտթուրքերի նպատակն էր ուժեղացնել թուրք ազգը՝ ստեղծելով ընդհանուր արժեքներ դավանող համասեռ բնակչություն: Նրանք գտնում էին, որ ապագա Թուրքիան պետք է բնակեցված լինի բացառապես թուրքերից, որոնք համախմբված կլինեն մեկ կրոնի՝ սուննի իսլամի շուրջ» :

Նա իր ելույթի ընթացքում մեջբերել է նաև Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից 1915 թվականի հուլիսի 16-ին Վաշինգտոն հեռագրված զեկույցը.  «Ըստ ամենայնի, սանձարձակվել է ազգի ոչնչացման մի ամբողջ արշավ, և այն այժմ ընթացքի մեջ է ընդվզման դեմ հակամիջոցներ կիրառելու պատրվակի տակ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: