ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ իտալացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ

wreporter.com

ԵԽԽՎ նախագահի նախկին տեղակալ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվում է «Շտրասսերի ցուցակով» Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ, հայտնում է Il Fatto Quotidiano-ը:

Միլանի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել այս փաստով:

Քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջանի բանտերում պահվող 85 անձանց անունները պարունակող ցանկ էր կազմել` նրանց որակելով որպես քաղբանտարկյալներ:

Ադրբեջանի իշխանությունները չէին ընդունում այդ ցուցակը և ամեն ինչ անում էին, որպեսզի «Շտրասերի ցուցակը» չհաստատվեր, այդ թվում՝ կաշառում պատգամավորներին: 2013թ. ԵԽԽՎ հունվարի 23-ի նիստում ցուցակը մերժվեց 128 քվեով, կողմ էր քվեարկել 79 պատգամավոր:

Գումարը փոխանցվել էր հեռահաղորդակցային «Բակտելեկոմ» ընկերությունից՝ Վոլոնտեի հետ կապված ընկերությունների հաշիվներին, ընդամենը արվել է է 18 փոխանցում: Վոլոնտեն մեղադրվում է «իր և երրորդ անձանց համար» ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից, ինչպես նաև այլ դեռևս չճշտված ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու մեջ`ի շահ «Ադրբեջանի կառավարության» հասարակական գործառույթներն իրականացնելու նպատակով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: