Վրացական բանակում պարտադիր զինծառայությունը վերացնելու որոշումը բարդ իրավիճակ է ստեղծել

Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու ժամանակ լրագրողների ներկայությամբ հրաման է ստորագրել բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունը (տևողությունը՝ 1 տարի) դադարեցնելու վերաբերյալ: Նախարարը պայմանագրային ծառայության անցում ենթադրող այս որոշումը ներկայացրել է որպես տրված խոստումի կատարում՝ ընդգծելով, որ «եթե հաջորդ նախարարին դուրս չգա, թող չեղարկի այն»:
Խնդիրն առավել հստակ պատկերացնելու համար նշենք, որ Թինաթին Խիդաշելիի որոշումը չի վերաբերում Վրաստանում պարտադիր ծառայությունը և հետևաբար նաև զորակոչն ընդհանրապես չեղարկելուն: Նախարարի որոշումը վերաբերում է միայն պարտադիր ծառայության Պաշտպանության նախարարության քվոտային (զորակոչիկների 25%-ին), սակայն չի տարածվում մնացած 75%-ի վրա, ովքեր զորակոչվում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Վրաստանի պատիժների իրականացման և իրավաբանական օգնության նախարարության, Պետանվտանգության ծառայության, ինչպես նաև Պետական անվտանգության հատուկ ծառայության կողմից:
Խիդաշելիի՝ առաջին հայացքից ոգևորություն առաջացնող որոշումը, սակայն, դարձել է ներքաղաքական լուրջ տարաձայնությունների առարկա: Պարզվում է, որ պաշտպանության նախարարը ՊՆ-ում պարտադիր ժամկետային ծառայությունը չեղարկելու վերաբերյալ որոշումը չի համաձայնեցրել ոչ մեկի հետ, ինչն էլ հանգեցրել է քննադատության տարափի ինչպես իշխանությունների, այնպես էլ առանձին ուժերի կողմից: Ազգային անվտանգության խորհուրդն արդեն հայտարարել է, որ իրենց գրավոր չեն տեղեկացրել և խնդրել է տրամադրել համապատասխան փաստաթուղթը՝ դրան ծանոթանալու նպատակով: Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ, անկախ որոշման ճշմարտացիությունից, այն պետք է քննարկման դրվեր կառավարության նիստի ընթացքում և ոչ թե միանձնյա որոշում կայացվեր: Երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ևս հայտարարել է, որ նման որոշումը պետք է կայացվեր համաընդգրկուն քննարկումներից հետո:
Հաշվի առնելով Վրաստանում մեկնարկած նախընտրական արշավը՝ ինչպես և կարելի էր ակնկալել, «Հանրապետական կուսացկության» (որը կոալիցիայից դուրս է եկել և աշնանն առանձին կմասնակցի ընտրություններին) ներկայացուցիչ հանդիսացող Թինաթին Խիդաշելիի որոշումը տարբեր ուժերի կողմից սկսեց մեկնաբանվել նաև ընտրարշավի տրամաբանության համատեքստում: Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Խիդաշելիի որոշումը համաձայնեցված չի եղել ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԱԽ-ի, ո՛չ էլ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ: Սեսիաշվիլիի կարծիքով բավական տարօրինակ է այն, որ Խիդաշելին նման հրաման է ստորագրել Պաշտպանության բանակը գարնանային զորակոչի շրջանակներում 1000 զորակոչիկով համալրելուց հետո: Ըստ նրա՝ Խիդաշելին կարող էր զորակոչից պարզապես հրաժարվել՝ աշնան զորակոչի շրջանակներում ՊՆ քվոտայի հայտ չներկայացնելով, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ նման հրամանի ընդունումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական PR: Համանման կարծիք է հայտնել նաև խորհրդարանական մեծամասնության ղեկավար Զվիադ Կվաչանտարաձեն. «Ինձ մոտ ստեղծվել է տպավորություն, որ պաշտպանության նախարարի հրամանի հրապարակումը տեղի է ունեցել բավական գրավիչ վերնագրերով, որոնք կարող են ստանալ վրաց երիտասարդների համակրանքը, թե, իբր, Վրաստանում վերացվում է պարտադիր ծառայությունը: Սակայն, ինչպես գիտեք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ»:
Պաշտպանության նախարարի որոշումը քննադատության են ենթարկել նաև որոշ ընդդիմադիր ուժեր: «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ նախարարի կողմից նման կարևորության որոշման միանձնյա ընդունման «նախադեպեր չկան ո՛չ որևէ ժողովրդավարական, ո՛չ բռնապետական երկրում»: «Բոլորին հայտնի է, որ Հանրապետական կուսակցության համար խորթ չէ երկրի շահերը զոհելը՝ փոխարենը սեփական կուսակցության շահերն առաջ տանելը և քաղաքական դիվիդենտներ քաղելը»,- նշել է Բուրջանաձեն:
Փորձելով ամփոփել Խիդաշելիի որոշման հնարավոր ազդեցությունը՝ կարող ենք նշել, որ վրացական իշխանությունները, մասնավորապես՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիան, հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ նման զգայուն խնդրի հետ կապված ցանկացած սխալ քայլ կարող է թանկ արժենալ (չնայած արդեն կան խոսակցություններ Խիդաշելիի որոշումը կառավարության մակարդակով չեղարկելու մասին)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խիդաշելիի որոշումը հասարակության որոշ շրջանակների կողմից ընդունվեց բավական մեծ ոգևորությամբ: Ինչ վերաբերում է նման որոշման հնարավոր քաղաքական մոտիվներին, ապա, բնականաբար, դա բացառելը ևս սխալ կլինի: Անշուշտ, Խիդաշելին՝ որպես «Հանրապետական կուսակցության» կարկառուն ներկայացուցիչ, նման որոշմամբ որոշակի քաղաքական դիվիդենտներ բերեց նաև իր կուսակցությանը:
այլ նյութեր այս թեմայով
- Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
- Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար...
- Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ «Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային...
- Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին:...
- Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող Է աճել մինչև 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը...
-
17:15
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
-
17:00
Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 11%
Քամի՝ 2,57 կմ/ժ