ԼՂՀ-ն իր արտաքին կապերի զարգացման հարցում պետք է ավելի համակարգված քաղաքականություն որդեգրի
Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին: Հատկանշական է, որ համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության՝ այցի ժամանակ կարևորվել է երկկողմ կապերի զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Նման ձևաչափով այցերի կարևորությունն ընդգծելու համար, հարկ է դրանց անդրադառնալ հետևյալ տեսանկյունից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ուղղված շարունակական գործընթացի մասին է խոսում ԼՂՀ անկախությունը ճանաչած տարբեր սուբյեկտների, ինչպես նաև տարեցտարի ավելացող քույր քաղաքների թիվը: Այս շարքին կարող ենք թերևս ավելացնել նաև ԼՂՀ խորհրդարանի և տարբեր երկրների խորհրդարանների միջև հաստատված արտաքին կապերը:
Սակայն տարբեր մակարդակներով նման կապերի հաստատումը չի կարող լինել ինքնանպատակ, և անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն իր արտաքին կապերի զարգացման հարցում ավելի համակարգված քաղաքականություն որդեգրի: Սա անելու համար, թերևս անհրաժեշտ է հստակեցնել ԼՂՀ անկախությունը ճանաչած և ԼՂՀ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցող սյուբեկտներից յուրաքանչյուրի հետ համագործակցության առկա օրակարգերը՝ սահմանելով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր:
Եթե ասվածը պրոյեկտենք, օրինակ, ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների վրա, ապա նրանցից յուրաքանչյուրի հետ համագործակցության հստակ օրակարգի առկայության դեպքում հնարավոր կլինի այդ նահանգների հետ զարգացնել ոլորտային համագործակցություն՝ ելնելով տվյալ նահանգի առանձնահատկություններից, և էլ ավելի խորացնել առկա երկկողմ կապերը:
Այս տեսանկյունից ԼՂՀ Կալիֆորնիայի պատվիրակության այցը պետք է դրական համարել և հույս հայտնել, որ նմանատիպ այցերի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել համագործակցության երկկողմ օրակարգը և ձևավորել երկարաժամկետ, փոխշահավետ հարաբերությունների միասնական տեսլական:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է Աննա Կարապետյանն անդրադարձել է Արցախի ԱԳՆ հայտարարությանն ու միջազգային հանրությունից հնարավոր ակնկալիքներին
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ