ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան-Թուրքիա. ներողության համար երբեք ուշ չի լինում

AP

Էրդողանի ներողություններից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը իրեն երկար սպասել չտվեց: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 7 ամիս շարունակ Էրդողանի զանգերի չպատասխանելուց հետո անձամբ զանգեց նրան: Երկու նախագահների ավելի քան 40 րոպե տևած հեռախոսազրույցի բավանդակության մասին շատ բան հայտնի չէ, սակայն մի բան հստակ է՝ Մոսկվան և Անկարան որոշել են վերականգնել հարաբերությունների մինչճգնաժամային մակարդակը: էրդողանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով Պուտինը կառավարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել թուրքական գերատսչությունների հետ վերականգնելու երկկողմ համագործակցությունը առևտրա-տնտեսական և այլ ոլորտներում:  Սա նշանակում է, որ Սու-24-ի միջադեպից հետո Թուրքիայի նկատմամբ մտցված բոլոր սահմանափակումները վերացվում են: առաջին հերթին դա վերաբերում է զբոսաշրջությանը, որի համար ռուսական կողմը որպես նախապայման նշել էր Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ հավելյալ միջոցների ձեռնարկումը: «Թուրքայի նախագահը ինձ հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունները կանեն իրենցից կախված ամեն բան՝ Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - նշել է ՌԴ նախագահը: 

Ինչ վերաբերում է մնացած տնտեսական սահմանափակումներին, ապա դրան կչեղարկվեն փուլ առ փուլ՝ վնասներ չհասցնելով ռուս արտադրողին և այն գործընկերներին, ովքեր հասցրել են այս ընթացքում զբաղեցնել թուրքական արտադրանքից ազատված ռուսական շուկան: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նշենք, որ 2016 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 50 տոկոսով՝ 8,8 մլրդ-ից հասնելով 4,8 մլրդ-ի: Միևնույն ժամանակ զգալիորեն (մոտ 17 տոկոս) նվազել է նաև Թուրքիայի եկամուտները զբոսաշրջության ոլորտից, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը և որտեղ զբաղված է քաղաքացիների 8 տոկոսը:

Վերլուծաբանների մեծ մասը Էրդողանի անսպասելի ներողությունը կապում են նաև երկրի տնտեսական ծանր դրությունում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության հետ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: