ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունն ընդգրկվել է ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի օրակարգում

Mikhail Evstafiev /OSCE

Այսօր Թբիլիսիում մերկնարկում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որն անցկացվելու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո:

Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ սեռական շահագործումը և երեխաների առևտուրը կանխելու նպատակով: Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի և անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:

Նախատեսված են նաև քննարկումներ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումների, Ուկրաինայի ճգնաժամի, Վրաստանի ձգձգվող հակամարտությունների, Ղրիմում հիմնարար ազատությունների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել հետաքննության մեխանիզմների ձևավորման հարցը:

«Բարձրացվելու է սահմանային դեպքերի հետաքննության մեխանիզմերի գործարկման հարցը: Մենք հայտնելու ենք, որ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Իմ կողմից հնչեցվելիք հիմնական պահանջը լինելու է իրավական և քաղաքական գնահատակալ տալ Լեռնային Ղարաբաղի հարցին», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև բարձրացնել Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը: «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս հարցով մեր գնահատականները կոշտ կլինեն», - նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը: Նստաշրջանին ներկայացվելու է նաև ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստած զեկույցը:

Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն ավարտվելու է հուլիսի 5-ին «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ և վեհաժողովի նախագահի ընտրությամբ: Որպես ամենահավանական թեկնածու նշվում է վրացական ընդդիմադիր «Միասնական ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին, ում թեկնածությունն առաջադրել է խորհրդարանական վեհաժողովի ամենամեծ խմբակցությունը՝  Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:

Այսպիսով, նստաշրջանը Վրաստանի համար կարող է պատմական դառնալ ոչ միան ԵԱՀԿ ԽՎ-ն առաջին անգամ Վրաստանում անցկացնելու առումով, այլ նաև կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ Վրաստանի ներկայացուցչի ընտրությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: