ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԲ նախկին վարչապետ Թոնի Բլեերը պատասխանատվություն կստանձնի Իրաքի պատերազմի համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը պատրաստակամություն է հայտնել ստանձնել իրաքյան արշավի շրջանակներում թույլ տված սխալների պատասխանատվությունը:

«Ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում ցանկացած սխալի համար` առանց արդարանալու: Ես խորին ափսոսանք եմ հայտնում Իրաքում գործողության զոհերի հետ կապված և իմ աջակցությունն եմ հայտնում մեր զինված ուժերին»,- հայտարարել է նա:

Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը հրապարակել է Իրաքի պատերազմի մասին իր զեկույցը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, զեկույցի համահեղինակներից Ջոն Չիլքոթը գտնում է, որ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը չի օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները մինչ Իրաք բրիտանական զորք մտցնելու մասին որոշում կայացնելը:

«Իրաք Բրիտանիայի ներխուժումը սխալ էր: Կառավարության ղեկավար (Թոնի) Բլեերին մինչ ներխուժումը հայտնում էին Մեծ Բրիտանիայի համար «Ալ-Քաիդայից» սպասվող վտանգի աճի մասին»,- ասել է Չիլկոտը՝ ներկայացնելով զեկույցը Լոնդոնում:

Նրա խոսքով՝ ամենաշատը ներխուժման հետևանքներն իրենց վրա զգացել են իրաքցիները: «Իրաքի ժողովուրդը լրջորեն տուժել է պատերազմից»,- հավելել է Չիլկոտը:

Նա հավելել է, որ Թոնի Բլեերի կառավարության գործողությունները հիմնվել են սխալ հետախուզական տվյալների և գնահատականների վրա:

Ըստ Չիլքոթի՝ ռազմական գործողությունները միակ ուղին չէր՝ Իրաքի կողմից հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ստուգված չեն եղել այն տեղեկությունները, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի, թե՝ ոչ: Հետևաբար, բրիտանական կառավարությունը թերագնահատել է Իրաք ներխուժման հետևանքները և իր զորքն ուղարկել այդ երկիր՝ չստանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի աջակցությունը:

Չիլկոտը նաև ասել է, որ իր զեկույցի հիմնական նպատակներից մեկն այն է, որ ապագայում հնարավոր լինի խուսափել նման սխալներից: Իսկ մինչ զեկույցը ներկայացվում էր, Լոնդոնի կենտրոնում պատերազմին դեմ արտահայտվողներն ակցիա են իրականացրել՝ կոչ անելով ազատազրկել նախկին վարչապետ Բլեերին, որը գլխավորել է Մեծ Բրիտանիան 1997-2007թթ.:

Իսկ ահա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն իր հերթին հայտարարել է Իրաքում ռազմական օպերացիա սկսելու օգտին քվեարկած Բրիտանիայի խորհրդարանի անդամներին պատասխանատվության ենթարկելու մասին: Քեմերոնի խոսքերով՝ նրանք նույնպես պետք է պատիժ կրեն «մեղքի իրենց բաժնի» համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: