ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի հետ նախկին հարաբերությունների պահպանումը կախված է Գյուլենի արտահանձնումից. Թուրքիայի վարչապետ

Depo Photos / Global Look Press

Անկարայի և Վաշինգտոնի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը կախված է ընդդիմադիր մուսուլման աստվածաբան և «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումից: Այս մասին բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Քանի դեռ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդն ապրում է ԱՄՆ-ում, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ չկա՞ արդյոք ԱՄՆ-ի աջակցությունը կամ մասնակցությունը: Այնպես որ Ամերիկան այս պահից պետք է մտածի, ինչպես պետք է համագործակցի Թուրքիայի հետ, որը նրա համար ռազմավարական դաշնակից է տարածաշրջանում և աշխարում», - նշել է Յըլդըրըմը:

Նա ընդգծել է, որ հեղաշրջման փորձին Գյուլենի առնչության մասին փաստաթուղթը դեռ չի ուղարկվել Վաշինգտոն, սակայն անպայման կուղարկվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: