ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՊԾ գնդի զավթման գործով տուժող է ճանաչվել 19-ը. ՀՔԾ

Photolure

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ներկայումս նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 44 անձ, ևս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ: 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում: Մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ վերցնելու կամ պահելու մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նշված քրեական գործով առկա և ստացվելիք ապացույցների հիման վրա բոլոր մեղադրյալների գործողություններն անհատականացվելու են, նրանց վերագրվող արարքներին իրավական գնահատական տալուց հաշվի են առնվելու ենթադրյալ հանցագործությանը նրանց հավանական մասնակցության բնույթը և աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունների հանրային վտանգավորության աստիճանը և պատճառած հետևանքների ծանրությունը:

Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրանց փաստացի կատարած արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է նաև, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանավորումը բացառապես նպատակ է հետապնդում քննության վաղ փուլերում կանխել նրանց հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, ուստի սույն քրեական գործի քննությամբ հետաքրքրված հանրությանը համոզիչ կերպով հորդորում ենք՝ այդ խափանման միջոցի կիրառումը չգնահատել կամ չմեկնաբանել որպես պատժիչ միջոցառում:

Նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:   

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: