ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահմադինեժադը նամակ է հղել Օբամային

Sergey Guneev / RIA Novosti

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել է անհապաղ հարթել խնդիրը, որը ստեղծում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ ԱՄՆ-ում Իրանի ակտիվների անձեռնմխելիության համար: Այդ խնդրանքով նամակն ուղարկվել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերին,մ հայտնում է  Fox News հեռուստաալիքը: 

ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 20-ին որոշել է 2.65 միլիարդ դոլար փոխհատուցել 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ ծովային հետևակայինների զորանոցի մոտ հնչած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին: Այն ժամանակ զոհվել է ԱՄՆ 241 քաղաքացի: Փոխհատուցման վճարը նախատեսվում է իրականացնել նաև Իրանի Կենտրոնական բանկի 1.75 միլիարդ դոլարի միջոցներից, որոնք սառեցվել են և պահվում են Citibank-ում:

«Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ դուք արագորեն կհարթեք սեփականության կալանքի այդ կոնկրետ դեպքը, և ոչ միայն կվերականգնեք Իրանի ժողովրդի իրավունքները և կվերադարձնեք այդ սեփականությունը, այլև ամբողջովին կփոխհատուցեք պատճառված վնասը», - ասվում է նամակում:

Իր ուղերձում Ահմադինեժադն ուշադրություն է հրավիրում, որ իր առաջարկը ոչ մի կերպ չպետք է համարվի քաղաքական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: