ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրաստ է «Made in Armenia 2016» ցուցահանդեսի պաշտոնական կայքէջը

www.123rf.com

Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կկայանա «Made in Armenia 2016» («Պատրաստված է Հայաստանում») ցուցահանդեսը, որին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացնում է միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ ամբողջ տեղեկատվությանը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ տեղական արտադրողները և ընկերությունները http://madeinarmenia.dfa.am/ կայքում կարող են գրանցվել մասնակցության համար, ծանոթանալ մյուս ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքներին և ծառայություններին։ Կայքում զետեղված է նաև մասնակից ընկերությունների ցանկն ըստ ոլորտների, ինչպես նաև տեղեկատվություն՝ նախորդ տարվա ցուցահանդեսի մասին, փոխանցում է www.panorama.am-ը։

«Made in Armenia» ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որին տեղական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը և ծառայությունները, արտերկրյա դիստրիբյուտորները գտնում են գործընկերներ և համագործակցության եզրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն, ակնկալվում են հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: