ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 13-ի

Omar Sobhani / Reuters

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Սպանվել են նաև հարձակումն իրականացրած երկու գրոհայինները: Այժմ համալսարանն ամբողջությամբ ազատվել է հարձակվողներից, փախանցում է BBC-ն: 

Համալսարանի շենքի վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին: Շենքի մոտակայքում նախ հզոր պայթյուն է լսվել, իսկ այնուհետև շենքի ներսում և դրսից կրակոցներ են սկսվել: Համալսարանի շատ ուսանողներ և դասախոսներ արգելափակված են մնացել լսարաններում: Շենքի ազատագրման գործողությունը տևել է մոտ 10 ժամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: