ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցը Գյումրիում կնորոգվի միջազգային ստանդարտներին համապատասխան, հայտնում է sport.news.am-ը:

Այդ մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի հայ մեդալակիր օլիմպիականների պարգևատրության արարողության ժամանակ:

«Ես չափազանզ ուրախ եմ, որ 20 տարիների դադարից հետո մեր Արջը՝ Արթուր Ալեքսանյանը կարողացավ ջարդել սառույցն ու ոսկե մեդալը բերել: Դա պատմության մեջ արդեն գրած է: Մեր Արջուկը կարողացավ մեզ բոլորիս հաղթանակ, հպարտություն պարգևել:

Արթուր ջան, դու հայ ազգի պարծանքն ես: Մենք պարծենում ենք քեզանով՝ առաջինը հայրդ, երկրորդը ես, հետո երկրի նախագահը, ֆեդերացիայի նախագահը և հետո նոր հայ ժողովուրդը:

Երբ դու երկրորդ անգամ դարձար աշխարհի չեմպիոն, Գյումրու մարզադպորցը անվանակոչեցինք քո անունով՝ Արթուր Ալեքսանյանի անվան: Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հետ որոշել ենք վերանորոգել այդ դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխան, որ այն դառնա ճանաչված ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ, որ այդ դպրոցը շատ օլիմպիական չեմպիոններ ունենա»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահը մեկ անգամ ևս ասել է, որ Ռիոյում Հայաստանի օլիմպիական թիմը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել:

«Հայաստանի անկախության 25-րդ տոնակատարությունից առաջ մեր մարզիկները մեծ պարգև արեցին մեր անկախ Հայաստանին և մեզ: Բրազիլիայում կայացած Օլիմպիական խաղերում մեր մարզիկները կարողացան բարձր պահել անկախ Հայաստանի պատիվը և մեր ժողովրդի հեղինակությունը: Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, բայց ամենակարևորը, որ կարողացանք 20 տարի անց կրկին նվաճել ոսկի, այսինքն՝ ոսկիներ և արծաթներ: Մեր օլիմպիական թիմն այս տարի շատ ուժեղ էր, և բոլորս սպասում էինք, որ մեդալները կարող էին ավելի շատ լինել: Մենք բոլորս ակնկալում էինք, որ մոտ 10 մեդալ պետք է լիներ,բաց կա սպորտային անհաջողություն: Ես չեմ ցանկանում շեշտը դնել այդ սպորտային անհաջողության վրա, բայց մենք լիարժեք մեդալների հավակնորդներ ունեինք՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, ովքեր չմասնակցեցին խաղերին: Մեջքի վնասվածքով մասնակցեց Նազիկ Ավդալյանը, նա նույնպես լիարժեք ոսկե մեդալի հավակնորդ էր, մարմնամարզությունից՝ Հարություն Մերդինյանը, ըմբիշներից Արսեն Ջուլֆալակյանը, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, հրաձիգ Հրաչյա Բաբայանը: Այս մարզիկները լիարժեք մեդալների հավակնորդներ էին, բայց ցավոք վնասվածքներ ու անհաջողություններ եղան:

Մենք ունեինք շատ լավ թիմ, պատրաստված թիմ: Ունենք մարզիկներ, ովքեր աշխարհի մակարդակով շատ ուժեղ են և պատրաստված: Դեռ ավելի ենք ուժեղանալու: Այսօր ունենք երիտասարդ նոր սերունդ, ովքեր շարունակելու են մեր բարի ավանդույթները: Վստահ կարող եմ ասել, որ հայկական սպորտում մեծ աշխատանք է կատարված և դրանում իր մեծ լուման ունի մեր պետությունը: Դիմելով մեր նախագահին ցանկացած հարցով, ես գիտեմ, որ անմիջապես այդ խնդիրները կարգավորվելու են՝ ինչ հարց էլ որ լինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևներ հանձնեց Ռիո-2016-ի մեդալակիրների մարզիչների, հավաքականների գլխավոր մարզիչներին: 10-ական միլիոն դրամներ ստացան հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ և հայր Գևորգ Ալեքսանյանը, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չորս սենյականոց բնակարան նվեր ստացավ, ծանրամարտի հավաքականի երկրորդ մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանը պարգևատրվեց 5 միլիոն դրամով, անձնական մարզիչներ Արտուշ և Աշոտ Փիլոսյանները ևս պարգևատրվեցին 5-ական միլիոն դրամներով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: